Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները միշտ ներառված են»․ նշվեց Փախստականների համաշխարհային օրը [uri] => /news/hope-far-from-home-a-world-where-refugees-are-always-included-world-refugee-day-was-celebrated.html [id] => 576 ) 1
«Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները...

«Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները միշտ ներառված են»․ նշվեց Փախստականների համաշխարհային օրը

23.06.2023
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ
«Հույս՝ տնից հեռու. Աշխարհ, որտեղ փախստականները միշտ ներառված են»․ նշվեց Փախստականների համաշխարհային օրը

Հունիսի 21-ին՝ 10:00-ից 15:30-ը, «Լոֆթ»-ում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից ֆինանսավորվող «Փախստականների պաշտպանություն և ինտեգրում» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր «Մշակույթների փոխանակումը՝ ներառման խթան» խորագրով միջոցառում՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան:

«Քաբաբ քուբիդե», «Ֆաթուշ» աղցան, «Լավիոն» ապուր, կոկոսի կաթով նուդլ, «Ժիրամոն» ապուր, իրաքի դոլմա՝ Կոնգոյից, Հայիթիից, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Մյանմարից և այլ երկրներից Հայաստանում ապաստան գտած անձինք պատրաստեցին իրենց ազգային կերակրատեսակները՝ նշելու օրվա խորհուրդը։

Միջոցառմանը հրավիրված էին ՀԿԽԸ գործընկերները՝ ՄԱԿ-ի ՓԳՀ-ից, Կազա շվեյցարական հիմնադրամից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ից և այլն։

 

- «Մարիամ Յազառլու, արդեն 7 տարի է այստեղ ենք ապրում, ամեն տարի գնում և հետ ենք գալիս, մեզ շատ դուր է գալիս այստեղ, հանգիստ է, ազատ և պաշտպանված ենք մեզ զգում։ Դժվարությունները հիմնականում կապված են գումարի, տան վարձը վճարելու հետ։ Այսօր էլ պատրաստելու ենք պարսկական հայտնի ուտեստ՝ Քաբաբ քուբիդե»։

 

- «Ես Ադրան եմ, 17 տարեկան, արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք Հայաստանում։ Մեզ շատ է դուր գալիս այստեղ՝ ամեն ինչ լավ է և գեղեցիկ։ Ոչ մի դժվարությունների չենք հանդիպում, մարդիկ շատ բարի են և պատրաստակամ, դպրոցում էլ ինձ լավ են վերաբերում։ Այսօր էլ եկել եմ օգնելու մայրիկիս միասին պատրաստենք Իրաքի հայտնի ուտեստներից մեկը՝ Դոլմա»։

 

- «Մանյա Սնունու, Հալեպից եմ, Սիրիա։ Արդեն 7 տարի է այստեղ ենք ապրում։ Սկզբում իմ տղաներն են եկել, քանի որ բանակի հետ խնդիրներ ունեին, պետք է գնային ծառայության, պատերազմի պատճառով պետք է 7-8 տարի ծառայեն։ Այնուհետև ես ու ամուսինս ենք եկել, բայց ցավոք սրտի ամուսինս շուտ է մահացել։ Մեզ շատ դուր է գալիս այստեղ, վարժվել ենք։ Միակ դժվարությունը տան վարձը վճարելն է։ Տղաներս ավարտել են իրենց ուսումը և այժմ աշխատում են IT ոլորտում։ Ես տանից եմ աշխատում, հիմնականում ընդունում եմ պատվերներ՝ իշլի քյուֆթա, տոլմա, թխվածքներ։ Կարմիր խաչի կողմից կազմակերպված ցուցահանդեսներին եմ միշտ մասնակցում։ Իսկ այսօր պատրաստելու եմ աղցան Ֆաթուշ, մենք շատ ենք սիրում այն պատրաստել»։

 

- «Աունգ Վին Հան, Մյանմարից եմ, այն գտնվում է Թայլանդի մոտ, արդեն 1․5 տարի է այստեղ ենք ապրում, մեզ շատ է դուր գալիս այստեղ, հիանալի վայր է ապրելու համար։ Այսօր տղայիս հետ միասին պատրաստելու ենք Մյանմարի ավանդական ուտեստներից մեկը՝ նուդլ՝ հավի կրծքամսով և կոկոսի կաթով»։

 

- Մենք փախստականների հետ աշխատում ենք ամեն օր և ուրախ ենք, որ մեր գործընկերների շնորհիվ կարողանում ենք աջակցել ձեզ և նպաստել ձեր ինտեգրմանը Հայաստանում,  - նշեց ՀԿԽԸ բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը՝ ներկաներին հրավիրելով միասին համտեսելու փախստականների կողմից պատրաստված ախորժահամ ուտեստները։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ