Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ռամելայի կյանքի փոփոխությունը տեղահանությունից հետո [uri] => /news/romela.html [id] => 676 ) 1
Ռամելայի կյանքի փոփոխությունը...

Ռամելայի կյանքի փոփոխությունը տեղահանությունից հետո

06.06.2025
Ռամելայի կյանքի փոփոխությունը տեղահանությունից հետո

Ռամելա Մկրտչյանը ծնվել և մեծացել է Իվանյան գյուղում, որը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում։ Նա ընտանիքի հետ ապրում էր իր սեփական տանը։ Ռամելան աշխատում էր որպես խոհարարի օգնական Ռազմական հոսպիտալում՝ պատրաստելով և մատուցելով ուտեստներ զինվորների համար։ Միևնույն ժամանակ նրա ամուսինը՝ Արկադի Մկրտչյանը, զբաղվում էր այգեգործությամբ և անասնապահությամբ։

Նրանք նաև ունեին փոքրիկ մթերային խանութ, որտեղ իրենց որդին վաճառում էր այգուց հավաքված բերքը։ Նրանց կյանքը սերտորեն կապված էր համայնքի հետ՝ հիմնված աշխատանքի հանդեպ սիրո և ընտանեկան արժեքների վրա

 

Տեղահանման բացասական ազդեցությունը

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ռամելան և նրա ընտանիքը հարկադրված էին լքել իրենց տունը։ Նրանք թողեցին իրենց գյուղը, աշխատանքը և տարիներով վաստակած ապրուստը՝ իրենց հետ վերցնելով միայն ամենանհրաժեշտ իրերով լցված ճամպրուկը։ Տեղահանության փորձը ծանր ու տրավմատիկ էր, իսկ անորոշ ապագան՝ ճնշող։

Ռամելան ընտանիքի հետ տեղափոխվեց  Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնք՝ բնակություն հաստատելու և նոր կյանք սկսելու հույսով։

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) այցի ընթացքում պարզվեց, որ Ռամելայի ընտանիքը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում։ Բոլորն ընկճված էին, հուսալքված և գործազուրկ։ Բացի այդ, տեղահանության պատճառած սթրեսի հետևանքով վատթարացել էր նրա դստեր և թոռան առողջական վիճակը, ինչը պահանջում էր հատուկ խնամք և դեղորայք, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դրանք անհասանելի էին։ Ընտանիքի նույնիսկ ամենահիմնական կարիքները չէին բավարարվում։

Ռամելան լիովին հուսահատ էր․ նա չգիտեր՝ որտեղից սկսել, ո՛ր խնդրին առաջինը լուծում տալ, քանի որ ամեն ինչ միաժամանակ ծանր ու անելանելի էր թվում։

«Իմ կյանքը կարծես ավարտված է․ ապագայի որևէ տեսլական չունեմ, որովհետև ամեն ինչ ունեի իմ հայրենիքում, իսկ այստեղ՝ ոչինչ։ Այն, ինչ կորցրել եմ, վերականգնելը կարող է ամբողջ կյանք տևել, ինչը անհնարին է թվում, » — ասում է Ռամելան։

Աշխատանքը փոխեց նրանց կյանքը

Ճանաչելով տեղահանված մարդկանց կենսապահովման վերականգնման  կարևորությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հանդես եկավ որպես աջակցության կարևոր հենարան։ ՀԿԽԸ կողմից իրականացվող, Եվրոպական Միության Հումանիտար Օգնության և Ավստրիական Կարմիր խաչի  համաֆինանսավորմամբ  մեկնարկած RENEW ծրագրի շրջանակում Ռամելային աջակցություն տրամադրվեց աշխատանքի տեղավորման հարցում։

Նա աշխատանքի ընդունվեց “Երեմյան Փրոջեքթս” ընկերության

 խոհանոցի մասնաճյուղերից մեկում՝ որպես մաքրուհի, ինչը նրան ապահովեց կայուն եկամուտով։ Շատ չանցած՝ նույն մասնաճյուղում աշխատանքի ընդունվեց նաև նրա ամուսինը՝ Արկադին, մսամշակման բաժնում։

Այս զբաղվածությունը բերեց կայունություն և շարունակական եկամուտ ընտանիքին՝ հնարավորություն տալով բավարարելու հիմնական կարիքները, ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք ու խնամք դստեր և թոռան համար, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել, մասնակցել տարբեր միջոցառումների և զգալ ավելի ինտեգրված նոր համայնքում։

«Օգնության ձեռք մեկնելը տեղահանված մարդուն կարող է փոխել նրա կյանքը դեպի լավը»

Ռամելայի և նրա ընտանիքի պատմությունը վկայություն է մարդասիրական աջակցության ազդեցության մասին։ Հայկական Կարմիր խաչի ընկերության համալիր միջամտությունը նրանց օգնեց անցում կատարել տեղահանության ցավալի իրականությունից դեպի կայունություն և հաջողություն։

Նրանց անցած ուղին շեշտում է, թե որքան կարևոր է տեղահանված մարդկանց տրամադրել անհրաժեշտ գործիքներ և հնարավորություններ՝ նոր կյանք կառուցելու և նոր համայնքում ինտեգրվելու համար։ Այս պատմությունը ընդգծում է, որ խնդրին պրոֆեսիոնալ մոտեցմամբ տեղահանված անձինք կարող են հաղթահարել հարկադիր տեղափոխության բարդությունները և դրական ազդեցություն ունենալ իրենց նոր միջավայրում։

Ռամելայի և Արկադիի տոկունությունն ու վճռականությունը, ինչպես նաև ամբողջ ընտանիքի համատեղ ջանքերը, ոգեշնչում են շատերին՝ ցույց տալով, որ նույնիսկ ամենադժվար պահերին էլ հույսն ու հաջողությունն կարող են դառնալ իրականություն։

Եվրոպական Միության Հումանիտար Օգնության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում՝

  • մոտ 10,000 մարդու տրամադրվում է անհատական և խմբային հոգեբանական աջակցություն,
  • 500 ուսուցիչ անցնում են մասնագիտական վերապատրաստում երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության ոլորտներում,
  • ստեղծվել է 6 անվտանգ խաղային կենտրոն («Smiley Clubs») երեխաների համար,
  • 2,850 մարդ ստանում է դրամական օգնություն,
  • 1,000-ին տրամադրվում է կայուն կենսապահովման աջակցություն՝ ներառյալ խորհրդատվություն, աշխատանքային աջակցություն և համապատասխան ուղղորդումներ։

Այս համապարփակ մոտեցումն օգնում է վերականգնվել այն մարդկանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ ապահովելով նրանց բարեկեցությունը և սոցիալական ինտեգրումը։

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ