Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները սովորեցին առաջին օգնության հմտություններ [uri] => /news/աօ-դասընթաց-գյումրու-խնամքի-կենտրոնում.html [id] => 483 ) 1
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն...

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները սովորեցին առաջին օգնության հմտություններ

30.04.2021
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՆ
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի անձնակազմն ու կամավորները սովորեցին առաջին օգնության հմտություններ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փետրվար – մարտ ամիսների ընթացքում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամող անձնակազմի և կամավորների համար կազմակերպել էր Առաջին օգնության եռօրյա դասընթաց՝  Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում։

Դասընթացի մասնակիցներն ստացան տեսական և գործնական գիտելիքներ արյունահոսության, կոտրվածքների, խայթոցների և այլ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ, հմտություններ, որոնք խիստ կարևորվում են տարեց և հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի համար:  

Դասընթացին մասնակցեց ընդհանուր թվով 66 խնամող անձնակազմ և կամավոր:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ