Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության շրջանակներում, սեպտեմբերի 19-ին իրականացրեց առաջին օգնության վարժանք՝ ԱՕ դասընթաց անցած կենտրոնական բանկի 18 աշխատակիցների համար։
Վարժանքն ուներ 4 կայան՝ տեսական և գործնական հատվածներով, այդ թվում՝ դեպքերի բեմադրություններով։ Մասնակիցները բաժանվել էին 4 խմբի՝ նշված կայաններում ցուցաբերելով և ամրապնդելով ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ և հուշանվերներ։