Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Առաջին օգնության դասընթաց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար [uri] => /news/first-aid-training.html [id] => 362 ) 1
Առաջին օգնության դասընթաց դպրոցների և...

Առաջին օգնության դասընթաց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար

20.12.2019
Առաջին օգնության դասընթաց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար

Առանց Հոգեբանական Առաջին օգնության հնարավոր չէ Առաջին օգնություն ցուցաբերել։ Առաջին օգնությունը միայն վիրակապելը կամ վերջույթն անշարժացնելը չէ։ Պետք է կոնտակտ հաստատել երեխայի, տուժածի հետ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում դեկտեմբերի 19-ին Հոգեբանական Առաջին օգնության դասընթաց էր՝ 20 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների, ինչպես նաև համայնքապետարանների սոցիալական պատասխանատուների համար։ Դասընթացն անցկացվում է «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Մասնակիցներին ողջունեց ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիրազարյանը․
-Ես շնորհակալ եմ Քաղաքապետրանին երկար տարիների արդյունավետ համագործակցության համար։ Մենք համագործակցել ենք կրթական, սոցիալական, առողջ ապրելակերպի և մարդասիրական արժեքների տարածման, աղետների կառավարման ուղղություններովՀույս ունեմ այն գիտելիքները, որ այսօր այստեղ կստանաք, գործնականում ձեզ շատ պետք կգան։
Մենքայս տարի պետության հետ պարտավորություն ենք ստանձնել տարածելու մարդասիրական կրթությունը, այնպես որ մեզ համատեղ երկարատև աշխատանք է սպասվում։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ևս շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ նշելով․
- Այս տարի մեր տնօրեններից շատերը մասնակցել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված Առաջին օգնության դասընթացին, և հիացած էին հեռացել։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է շարունակական լինի, և մի օր կարողանանք հասնել նրան, որ բոլոր 152 դպրոցների և 162 մանկապարտեզների տնօրեններն էլ վերապատրաստվեն։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ