Oգոստոսի 5-ին Գյումրիում՝ Համահայկական ամառային VIII խաղերի բացման արարողության ժամանակ, Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության և արագ արձագանքման թիմերը՝ 30 կամավոր և 5 աշխատակից, իրականացրել են առաջին օգնության, հոգեբանական առաջին օգնության, մոլորված անձանց որոնման ծառայություն, ինչպես նաև Վարդանանց հրապարակում և քաղաքային մարզադաշտում տեղակայված կայաններում/տաղավարներում տրամադրել են խմելու ջուր։ Ծառայությունն իրականացվել է Շտապօգնության, ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ՝ աջակցելով նաև նրանց աշխատանքին։ Լուրջ պատահարներ չեն գրանցվել։