Փետրվարի 1-ին, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Գեղամասար համայնքի դպրոցի 8-ից 11-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները մասնակցեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության դասընթացին, որը կազմակերպվել էր «Կոկա-Կոլա Երևան Մարաթոն» ակցիայի շրջանակներում հավաքված միջոցներով։ Դպրոցին հանձնվեցին նաև 2 կրակմարիչ և Առաջին օգնության արկղիկ: Հոկտեմբերի 21-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Վազենք Կարմիր Խաչի հետ» խորագրով, միացել էր «Կոկա-Կոլա Երևան Մարաթոն» կողմից կազմակերպած դրամահավաքին՝ սահմանամերձ գյուղերում Առաջին օգնության դասընթացներ կազմակերպելու համար։ Հավաքվել էր մոտ 200 000 դրամ, որի շնորհիվ դասընթաց կանցկացվի նաև Տավուշի մարզի Վազաշեն համայնքի դպրոցում։