Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն» պիլոտային ծրագրի շրջանակներում Ճանապարհային անվտանգության վերաբերյալ դասընթաց էր կազմակերպել Երևանի թիվ 10 դպրոցի աշակերտների համար:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել երեխաների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության կանոնների վերաբերյալ, որպեսզի նրանց ճանապարհը դեպի դպրոց և տուն անվտանգ լինի: Երեխաները ծանոթացան ճանապարհային անվտանգության կանոններին, հետիոտների համար նախատեսված բոլոր ճանապարհային նշաններին: Դասընթացի վերջում նրանք բաժանվեցին 3 խմբի և յուրաքանչյուր խումբ պատկերեց իր ավտանգ ճանապարհը դեպի դպրոց և դպրոցից տուն: