Հունիսի 14-15-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Եղեգիս, Աղնջաձոր գյուղերի ամբուլատորիաների բուժքույրերի և Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բուժքույրերի համար Վայոց ձորի մարզային մասնաճյուղում անցկացրեց Առաջին օգնության դասընթաց ՝ որպես Առողջապահության նախարարության կողմից հաստատված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիատավորված դասընթաց։
Երկօրյա դասընթացի ընթացքում բուժքույրերը ծանոթացան Առաջին օգնության հիմունքներին և սովորեցին արձագանքել հատկապես իրենց պրակտիկայում հաճախ հանդիպող դեպքերին։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, հանրապետության միջին բուժանձնակազմի համար կազմակերպում է Առաջին օգնության անվճար դասընթացներ, որոնք հաշվարկվում են նրանց ՇՄՁ կրեդիտավորման գործընթացում։