Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հուլիսի 6-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երևանյան գրասենյակի աշխատակիցների համար կազմակերպել էր «Առաջին օգնության հիմունքներ» դասընթաց՝ հետևյալ թեմաներով․ ԱՕ ընդհանուր քայլերը, արտակարգ իրավիճակների գնահատում, սիրտ-թոքային վերակենդանացում, արյունահոսություններ, շնչուղիների խցանում, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, այրվածքներ և այլ։
ՀԿԽԸ և ԶՊՄ կոմբինատի համագործակցության շրջանակներում կոմբինատի շուրջ 4600 աշխատակիցներն անցնելու են առաջին օգնության դասընթաց, որի բովանդակությունը մշակված է հաշվի առնելով կոմբինատում հանդիպող արտակարգ իրավիճակները։
ՀԿԽԸ հրահանգիչներն աշխատում են ամենօրյա գրաֆիկով՝ միաժամանակ մի քանի խմբերի հետ, ինչի շնորհիվ 1200-ից ավելի աշխատակիցներ արդեն մասնակցել են դասընթացին՝ ստանալով կյանք փրկող գիտելիք։