Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը, Առողջապահության նախարարությունը, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կազմակերպել էին արշավ՝ «Արյուն հանձնելը համերաշխության քայլ է» խորագրով:
Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:
Ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները արյուն հանձնեցին հանրապետության մյուս արյան կայաններում՝ Շիրակում, Լոռիում, Սյունիքում և Կոտայքում:
Հայկական Կարմիր խաչի կամավորները ուղղորդում և աջակցում էին գործընթացի ամբողջ ընթացքում, իսկ օրվան նախորդող ամբողջ շաբաթը իրազեկման թերթիկներ էին բաժաներ հանրային վայրերում՝ հորդորելով կամավոր արյան դոնոր դառնալ:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանը շնորհակալագրեր հանձնեց արյան կամավոր մշտական դոնորներին.
- Ձեր և մյուս կամավոր դոնորների շնորհիվ մենք մինչ օրս դեպք չենք ունեցել, որ հիվանդը մահանա արյուն չլինելու պատճառով, - շեշտեց նա:
Այսօր արյուն հանձնեցին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցներն ու կամավորները: