Ապրիլի13-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Երևանի Շիրվանզադեի անվ. N 21 հիմնական դպրոցում կազմակերպել էր «Ճանապարհը սխալներ չի ներում» կարգախոսով միջոցառում:
Դպրոցականները սկզբում դասասենյակներում քննարկեցին ճանապարհային անվտանգության կանոնները, այնուհետև, Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների և ոստիկանների հետ միասին, դպրոցի դիմաց անցկացրեցին իրազեկման ակցիա. երեխաները կանգնել էին ճանապարհի երկայնքով` ցուցադրելով «40» թիվը, որը հիշեցում է վարորդներին, որ դպրոցների մոտ պետք է երթևեկել նշված արագությամբ: Դպրոցականները նաև շրջակա փողոցներում վարորդներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ` ճանապարհային ռիսկերի վերաբերյալ: