Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => "ԱՕ հիմունքներ" թեմայով դասընթացներ Սյունիքի մարզում [uri] => /news/առաջին-օգնության-հիմունքներ-թեմայով-դասընթացներ-սյունիքի-մարզում.html [id] => 491 ) 1
"ԱՕ հիմունքներ" թեմայով դասընթացներ Սյունիքի...

"ԱՕ հիմունքներ" թեմայով դասընթացներ Սյունիքի մարզում

11.06.2021
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն "Առաջին օգնության հիմունքներ" թեմայով դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր, Դավիթ Բեկ, Որոտան և Շուռնուխ գյուղերում: Դասընթացին մասնակցող գյուղերի բնակիչները, դպրոցի ուսուցիչները, աշակերտները սովորեցին առաջին օգնության քայլերը հրազենային վնասվածքների, ուժեղ արյունահոսության, կոտրված վերջույթների անշարժացման, սիրտ-թոքային վերակենդանացման, օձի կծածի և այլ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև իրազեկվեցին հանկարծահաս իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հոգեբանական առաջին օգնության քայլերի վերաբերյալ:
 
Դասընթացի բոլոր մասնակիցները, ինչպես նաև գյուղերի բուժկետերն ստացան առաջին օգնության անհատական պայուսակներ և արկղիկներ:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ