Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աշտարակի թիմն առաջին տեղը գրավեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորական թիմերի հանրապետական մրցույթում [uri] => /news/ashtarak-team-took-first-place-in-the-arcs-first-aid-national-competition.html [id] => 158 [content] => 1 ) 1
Աշտարակի թիմն առաջին տեղը գրավեց Հայկական...

Աշտարակի թիմն առաջին տեղը գրավեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորական թիմերի հանրապետական մրցույթում

07.09.2015
Աշտարակի թիմն առաջին տեղը գրավեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորական թիմերի հանրապետական մրցույթում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-15:00-ը, Ծաղկաձորի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավորական թիմերի հանրապետական մրցույթը:

Մրցույթին մասնակցում էր 10 թիմ. 2-ը` Երևանից, 2-ը` Իջևանից, թիմեր Այգեձորից, Բերդից, Վանաձորից, Եղեգնաձորից և Աշտարակից, ևս մեկ թիմ Երևանից, որը ներկայացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբերին Ռումինիայում կայանալիք Առաջին օգնության 2015թ. Եվրոպական մրցույթին, մասնակցեց արտամրցութային կարգով:

Մասնակիցների` Առաջին օգնության հմտությունները ստոուգելու համար նախապատրաստվել էր 7 կայան, որոնցից մեկը` Շվեյցարիայի սամարացիների ֆեդերացիայի կողմից: Ֆեդերացիայի հետ համագործակցությունն սկսվել է 2000 թվականից, և կազմակերպությունը մշտապես աջակցել է ԱՕ մրցումների և դասընթացների իրականացմանը:

Կայաններում բեմականացվեցին դժբախտ պատահարներ` օտար մարմին, ուժեղ արյունահոսություն, շոկ, գլխի վնասվածք, գիտակցության կորուստ, որովայնի փակ վնասվածք, կոտրվածք և այլն:

Պայքարի արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրեց Երևան 2 թիմը, 2-րդ տեղը կիսեցին Իջևանն ու Վանաձորը, իսկ 1-ին տեղում Աշտարակի թիմն էր: Իրենց մրցանակային տեղերը սահմանեցին նաև Շվեյցարիայի սամարացիների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ըստ որի՝ կրկին 3-րդ տեղում էր Երևան 2 թիմը, 2-րդը՝ Բերդը, իսկ առաջին պատվավոր տեղում իր լավագույնը լինելը հաստատեց Աշտարակի թիմը:

Մրցույթի և դրան նախորդած նախապատրաստական դասընթացների շնորհիվ ավելի քան 100 երիտասարդներ ծանոթացան ու տիրապետեցին Առաջին օգնության գիտելիքներին ու հմտություններին, և անհրաժեշտ պահին կարող են օգնության հասնել ու կյանքեր փրկել: Այս գիտելիքները հատկապես կարևոր են Հայաստանի սահմանամերձ համայնքների համար:

Միջոցառումն անցկացվեց ՀԿԽԸ, ԿԽՄԿ և Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի մասնաճյուղի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում:

ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնն իրականացնում է Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխանող ԱՕ և Անվտանգ վարքագծի դաստիարակման դասընթացներ և սեմինարներ՝ տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար, ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված աճող սերնդի անվտանգ վարքագծի դաստիարակմանը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ