Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցների կարողությունների, հմտությունների և գիտելիքների մակարդակի բարելավումը «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի – հաջորդ փուլ» ծրագրի նպատակներից մեկն է։ Խնամքի որակը բարձրացնելու նպատակով և հաշվի առնելով անձնակազմի կարիքները, ՀԿԽԸ-ն ապահովում է շարունակական կրթության հասանելիություն՝ կազմակերպելով տարատեսակ դասընթացներ: Ծրագրի շրջանակներում կազմակերպված կարևոր վերապատրաստումներից է պալիատիվ խնամքի երկօրյա դասընթացը «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայից» հրավիրված փորձագետների կողմից։ Տեսական և գործնական գիտելիքները նպաստել են մեր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի որակի բարելավմանը:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ՝ Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության միջոցներով։