Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Շիրակի և Լոռու մարզերում կներդրվի տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել [uri] => /news/home-based-social-health-integrated-care.html [id] => 212 [content] => 1 ) 1
Շիրակի և Լոռու մարզերում կներդրվի տարեցների...

Շիրակի և Լոռու մարզերում կներդրվի տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել

05.10.2016
Շիրակի և Լոռու մարզերում կներդրվի տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել

Մեկնարկում է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերը հայտարարեցին «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:

Ծրագրի շրջանակներում Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերը եռակողմ փոխըմբռնման հուշագրեր կնքեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ Առողջապահության նախարարությունների հետ:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ողջունելով ներկաներին, նշեց.

- Սոցիալ-առողջապահական ոլորտը Հայկական Կարմիր Խաչի ընկերության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է և, օգտագործելով իր փորձն ու կարողությունները, Ազգային ընկերությունը պատրաստ է լայն համագործակցության, այդ թվում՝ իր ներդրումն ունենալու սոցիալ-առողջապահական ոլորտի քաղաքականության մշակմանը:

Տարեցների համար առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման ճանապարհին շատ կարևորում և գնահատում ենք միջազգային, ազգային և մարզային մակարդակում համագործակցությունը: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հատկապես շնորհակալ ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններին` մեզ աջակցելու համար:

ՀԿԽԸ-ն «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրն իրագործում է Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ: Առաջին փուլը իրականացվելու է մինչև 2019թ. դեկտեմբերը` Շիրակի և Լոռու մարզերում: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

  • Ինտեգրացված տնային խնամքի կայուն համակարգի կառուցում` բուժքույրերի, տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով,
  • Համայնքի մոբիլիզացում և ակտիվ, առողջ ծերացման գաղափարի տարածման խթանում
  • ՀԿԽԸ կարողությունների հզորացում` համայնքային ինտեգրացված տնային խնամքի համակարգի ստեղծման գործում ակտիվ դերակատարություն ունենալու և Հայաստանում համայնքային աշխատանք իրականացնելու համար


Արդյունքում համայնքներում ստեղծվելու են համայնքային տնային խնամքի կենտրոններ, բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից ու կամավորներից կազմված արձագանքման շարժական թիմեր, իսկ ակտիվ ծերացման ջատագովման նպատակով ձևավորվելու է առնվազն տասը համայնքային ակտիվ խումբ: Ծրագիրը հնարավորություն կտա նշված մարզերում ներդնել տարեցների խնամքի նոր մոդել:

Առաջին փուլում ներգրավվելու են 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցներ, սահմանափակ կարողություններով, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձինք՝ ընդհանուր առմամբ 200 շահառու:

Նախնական հետազոտությունները պարզել են, որ տարեցները և սահմանափակ կարողություններով անձինք ցանկանում են արժանապատիվ կյանք ունենալ, լինել որքան հնարավոր է անկախ, ստանալ խնամք և աջակցություն՝ մնալով տանը, մասնակցել համայնքային ակտիվ կյանքին՝ ունենալով հնարավորություն կիրառելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Ծրագիրը հիմնված է Շվեյցարական Կարմիր Խաչի տնային խնամք և մի շարք երկրներում (Բուլղարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Ղրղզստան) մասնակցային համայնքային աշխատանքներ իրականացնելու դրական փորձի վրա, որն ապացուցում է, որ ծրագրի բաղադրիչների համատեղումը չափազանց կարևոր է տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամների մոտ երկարաժամկետ արդյունք ունենալու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, օգտագործելով այդ շարժման հարուստ փորձն ու վստահությունը, տարիներ շարունակ բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում` մշտապես լինելով ամենախոցելիների կողքին:

Շիրակի և Լոռու մարզերում, մասնավորապես, գործունեություն է իրականցվում աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի և սոցիալ-առողջապահական, Որոնման ուղղություններով`նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը, սոցիալապես անապահով խավերի պայմանների բարելավմանն ու մարդասիրական կարիքների բավարարմանը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ