Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Պատվաստումների օր Երևանում, Գյումրիում, Վանաձորում [uri] => /news/vaccination-day.html [id] => 500 ) 1
Պատվաստումների օր Երևանում, Գյումրիում,...

Պատվաստումների օր Երևանում, Գյումրիում, Վանաձորում

12.11.2021
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պատվաստումների օր Երևանում, Գյումրիում, Վանաձորում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ, ներգրավվել է պատվաստումային գործընթացում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացված «Պատվաստումների օր» խորագրով միջոցառումներում՝ աջակցելով կազմակերպչական աշխատանքներին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները անցորդներին բաժանում էին  պատվաստման վերաբերյալ իրազեկման նյութեր և անհատական պաշտպանիչ միջոցներ, կազմակերպում հերթը, հետևում պատվաստածների ինքնազգացողությանը:

Դրան զուգահեռ, հոկտեմբերի 28-ից սկսած, ՀԿԽԸ կամավորներն աջակցում են նաև Հյուսիսային պողոտայում տեղակայված պատվաստման շրջիկ կետի պատվաստման գործընթացի կազմակերպմանը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ