«Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի – հաջորդ փուլ» ծրագրի հիմնական նպատակներից մեկն է բարձրացնել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչների սոցիալական ինտեգրման մակարդակը և ամրապնդել համայնքի հետ հասարակական կապն ու շփումը։
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներն ապրելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքում պարբերաբար այցելում են մշակութային տարատեսակ հաստատություններ: ՀԿԽԸ-ը տևական ժամանակ գործակցելով տարբեր մշակութային հաստատությունների հետ, որոնցից են Հովհաննես Շիրազի հուշատուն և Մհեր Մկրտչյանի թանգարանները, ինչպես նաև Ասլամազյան քույրերի պատկերասրահը՝ շուրջօրյա խմանքի կենտրոնի բնակիչների համար հաճախ կազմակերպում է այցեր։
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ՝ Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության միջոցներով։