Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պատվոգիր ստացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից [uri] => /news/arcs-received-certificate-from-ministry-of-health.html [id] => 504 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պատվոգիր...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պատվոգիր ստացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից

21.01.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պատվոգիր ստացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից
Հունվարի 21-ին ՀՀ Առողջապահության առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում Պատվոգիր հանձնեց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում Քովիդ - 19 վարակի դեմ պատվաստումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու, կամավորների կողմից հանրության իրազեկման աշխատանքների համար:
 
- Շատ կարևոր էր Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությունը՝ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ՀԿԽԸ-ն կանգնած է պետության կողքին: Պետք է նշեմ հատկապես կամավորների նվիրվածությունը: Տպավորված ենք, թե ինչ մեծ արագությամբ նրանք կազմակերպված ձևով Օպերայի հրապարակը վերածեցին պատվաստման կետի և, թե որքան սրտացավ էին վերաբերվում պատվաստվողներին: Շատ շնորհակալ ենք համագործակցության համար, քանի որ, եթե մենք այսօր ասում ենք, որ բնակչության մեծամասնությունը ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, այստեղ դուք ունեցել եք ձեր ներդրումը, - հանձնելով պատվոգիրը նշեց ԱՆ առաջին տեղակալը:
 
ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ԱՆ առաջին տեղակալին ներկայացրեց ՀԿԽԸ գործունեության ռազմավարական ուղղությունները և դրանց փոխկապակցվածությունը՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման տեսանկյունից, մասնավորապես՝ սոցիալ-առողջապահական ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ՀԿԽԸ արձագանքը Քովիդ-19 համավարակի և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքներին:
 
- Շնորհակալ եմ արդյունավետ համագործակցության համար: ՀԿԽԸ-ն՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում մշտապես կանգնած է ձեր կողքին՝ մոբիլիզացնելով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ և աջակցելով այն ուղղություններում, որտեղ մեր կարիքը կա, - ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: - Այս Պատվոգիրը շատ պարտավորեցնող է և ոգևորող՝ հատկապես մեր կամավորների համար:
 
Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցեր՝ պատվաստումների վերաբերյալ առավել թիրախային իրազեկման, Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում պալիատիվ խնամքի կազմակերպման, հոգեբանական ծառայության կարևորության և այլ թեմաներով: ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ԱՆ առաջին տեղակալ տիկին Նանուշյանին նվիրեց «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը՝ նվիրված ՀԿԽԸ գործունեության 100-ամյակին:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ