Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ամանորը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ [uri] => /news/24-health-care.html [id] => 666 ) 1
Ամանորը տարեցների և հաշմանդամություն ունեցող...

Ամանորը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

19.12.2024
ՏԱՐԵՑՆԵՐ
Ամանորը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Նոր տարվան ընդառաջ ՀԿԽԸ Շիրակի, Վայոց Ձորի, Հրազդանի և Լոռու մարզային մասնաճյուղերում աշխատակիցների և կամավորների ջանքերով միջոցառումներ կազմակերպվեց տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր ստանում են տնային խնամքի ծառայություն։ Հրազդանում տարեցներն այցելեցին դրամատիկական թատրոն` դիտելու «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը, Լոռիում թեյի և սուրճի սեղանի շուրջ մասնակցեցին գեղեցիկ ցերեկույթի։ Մարալիկում անցկացված տոնական հավաքույթին մասնակցեցին նաև Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից եկած տարեցները, ովքեր միասին զարդարեցին տոնածառը, երգեցին, ուրախացանան։ Նրանցից կային ստեղծագործողներ, ովքեր տպավորեցին իրենց ստեղծագործությունների ասմունքով։ Այն խնամառուները, ովքեր չկարողացան մասնակցել միջոցառումներին, նրանց այցելեցին ՀԿԽԸ աշխատակիցները և կամավորները՝ իրենց հետ տանելով ամանորյա փոքրիկ նվերներ և ուրախ տրամադրություն։ Այսպիսի միջոցառումները շարունակական են եղել ամբողջ տարվա ընթացքում՝ նվիրված տարեցների միջազգային օրվան, մարտի 8-ին և այլն։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ