Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Քովիդ -19 համավարակին [uri] => /news/coronavirus-arcs-activities.html [id] => 383 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը...

Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Քովիդ -19 համավարակին

15.10.2021
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը Քովիդ -19 համավարակին

 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։

 


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով COVID-19 արձագանքի գործողություններում աջակցող կառույց է պետական մարմիններին մարդասիրական ոլորտում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներգրավված է ՀՀ փոխվարչապետի հովանու ներքո ստեղծված ազգային արձագանքման համակարգում։ Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից ՀԿԽԸ-ն Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։

Ստեղծված իրավիճակին արագ և արդյունավետ արձագանքելու համար ՀԿԽԸ-ն անհապաղ մշակեց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արձագանքի պլաններ, նախաձեռնեց տեղական և միջազգային ռեսուրսների մոբիլիզացիա, հավաքագրեց և վերապատրաստեց 2000 կամավորի։

ՀԿԽԸ արձագանքը մշակվել է՝ հիմնվելով Ստեփանավանի տարածքային մասնաճյուղում գործող «Արտակարգ իրավիճակների արձագանքման և հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոնի կարողությունների վրա, որի տեխնիկական բազան թույլ է տալիս իրականացնել աղետների ռիսկի բազմակողմանի ուսումնասիրություն և արագ ու արդյունավետ արձագանքման սցենարների մշակում:

Քովիդ-19 համավարակի հայտարարումից անմիջապես հետո  մշակվել են աղետի զարգացման սցենարները և անհրաժեշտ արձագանքը,  քարտեզագրվել են Հայաստանի ամբողջ տարածքում Հայկական Կարմիր խաչի հնարավորությունները՝ կամավորների, տրանսպորտի եւ կապի, պահեստների, օգնության կարիք ունեցող շահառուների բազան, ճշտվել են արտակարգ իրավիճակում կամավորների առաջնային գործողությունները եւ այլն։

 

Իրականացվել է`

  • ռիսկի հաղորդակցություն եւ հանրային իրազեկում (ավելի քան 1 միլիոն անձ)
  • պաշտպանիչ միջոցների տրամադրում (մոտ 1 միլիոն դիմակ, ալկոգել, սփրեյ, ԱՕ արկղիկներ)
  • մարդասիրական աջակցություն՝ սնունդ եւ հիգիենիկ պարագաներ (մոտ 36 688 անձ)
  • թեժ գծի միջոցով սոցիալ-հոգեբանական աջակցություն (ավելի քան 40 000 անձ)
  •  աջակցություն տնային տնտեսություններին (32 տնային տնտեսություն)
  • էլեկտրաէներգիայի (735 անձ), կոմունալ վճարների (16 117 անձ) եւ բնակվարձերի փոխհատուցում ( 435 անձ)
  • կրթական գործընթացի համար պլանշետների տրամադրում (500 երեխա

 Ընդհանուր առմամբ իրականացվել են 2,5 մլն դոլարի ծրագրեր: 

 

Ռիսկի հաղորդակցություն և հանրային իրազեկում

 

2020 թ․ մարտի 16-ից՝ Քովիդ-19 համավարակի հայտարարման առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ կողմից հավաքագրված և պատրաստված շուրջ 1500 կամավորները պարբերաբար Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում տարածել են տեղեկատվական թերթիկներ և բնակչության շրջանում իրականացրել իրազեկման աշխատանքներ։  Վարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թերթիկները շահառուներին են տրամադրվում նաև մարդասիրական օգնության փաթեթի հետ միասին, տրվել են նաև մարզպետարաններին և ՏԻՄ-երին, գործընկեր կազմակերպություններին։

Հաշվի առնելով Հայաստանում Քովիդ-19 համավարակի տարածման շարունակական աճը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությամբ խորհրդակցությունների արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հանրային իրազեկման քարոզարշավ սկսեց՝ հանրապետության ամբողջ տարածքում, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով բակերը և հարակից վայրերը, որտեղ մարդիկ չեն կրում դիմակներ և չեն պահպանում սոցիալական հեռավորություն։

2020 թ․ հունիսի 15-ից 30-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջել են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում՝ բաժանելով իրազեկման թերթիկներ, բնակչությանը կրկին հիշեցնելով դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, Քովիդ-19 վարակից պաշտպանվելու կանոնները պահպանելու կարևորության մասին, տրամադրելով դիմակ և ձեռնոց, նաև՝ ալկոգել։ ՀԿԽԸ կամավորները  իրազեկող թռուցիկներ, պաստառներ են փակցնում շքամուտքերում, գովազդային տախտակների, սյուների, մեքենաների վրա, Մետրոպոլիտենում։

Իրազեկման արշավն իրականացվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերում, բաժանվել է 460 160 պաշտպանիչ միջոց՝ դիմակ, ձեռնոց և ալկոգել։ 

2020 թ․ հուլիսի 3-ից Երևանում, իսկ 9-ից՝ մինչև հուլիսի 15-ը մարզկենտրոններում ժամը 17։00-ից 20։00-ը գործում էին տեղեկատվական տաղավարներ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկում էին Քովիդ -19 վարակից պաշտպանվելու վարքականոնների մասին, տրամադրում դիմակ, ձեռնոց և ալկոգել։ 

Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ արդեն 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունը թուլանում է և անհրաժեշտ է իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառել։

 

2020թ․ մարտի 16-ից մինչև օրս տարածվել  է ավելի քան 530 000 տպագիր տեղեկատվական նյութ։ Նույն նյութերը տարածվել են նաև առցանց տարբերակով՝ ՀԿԽԸ սոցիալական մեդիայի էջերի միջոցով։  Ռիսկի հաղորդակցման բոլոր նյութերն ու համայնքների ներգրավման ռազմավարությունները հաշվի են առնում ընտանեկան բռնության և երեխաների պաշտպանության հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստակնների հետ աշխատանքի նրբությունները՝ հաշվի առնելով միֆերն ու ապատեղեկատվությունը, որպեսզի ռիսկի հաղորդակցման հետագա մոտեցումները ձևավորվեն դրանց համապատասխան։ Նյութերի բովանդակությունը մշակվել է՝ ըստ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների։

 

                                                           

 Հումանիտար աջակցություն

 

 

              


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների մեկ ամսվա համար նախատեսված նվազագույն զամբյուղի, սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցել  է Քովիդ-19 համավարակով պայմանավորված առավել խոցելի մոտ 33 000 անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում, հասանելի լինելով 925 քաղաքային և գյուղական համայնքներից 792-ում։ 

Մարդասիրական օգնության փաթեթները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հասցնում են շահառուների տներ՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։ 

Շահառուներն են․ միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ինքնամեկուսացվածների, ցուցումով ինքնամեկուսացվածներ, անհայտ կորածների ընտանիքներ, ականներից տուժածներ, բազմազավակ և խոցելի ընտանիքներ։


Մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

 

                      

Հոգեբանական կենտրոններ և Թեժ գիծ 

Արտակարգ ռեժիմով շարունակում են գործել Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները, որտեղից հոգեբանները սոցիալ-հոգեբանական աջակցություն են տրամադրում անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։


ՀԿԽԸ Թեժ գծի հեռախոսահամարն է 8184։

 

2020թ․ մարտի 16-ից  Հայկական Կարմիր խաչի ընկերության են Թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 40 000-ից ավելի զանգ Երևանից և բոլոր մարզերից, որից 70 տոկոսը՝ սոցիալ-հոգեբանական աջակցության, 26 տոկոսը՝ զուտ հոգեբանական աջակցության, և 4 տոկոսը՝ տեղեկատվության տրամադրման հարցերով։ 

Բնակչության հետ հետադարձ կապը հնարավորություն է տալիս հայտնաբերելու դժվար իրավիճակում հայտնված մարդկանց, որոշելու նրանց կարիքները և կազմակերպելու, որ կամավորներն այցելեն նրանց և օգնեն աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում: Այս ընթացքում կամավորներն այցելել և օգնել են մոտ 1000 անձի։ Դիմողների, հատկապես՝ վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող հոգեբանական աշխատանքը ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։։ 

 

Տնային խնամք

 

Covid -19 համավարակի օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերության տնային խնամքի ծառայությունը նույն ռեժիմով շարունակել է իր աշխատանքը:

Լոռու և Շիրակի մարզերում տնային խնամք է ստանում ամսվա կտրվածքով շուրջ 100 շահառու։

Տնային խնամքի անձնակազմը այցերի ժամանակ իրականացրել է շահառուների տների ախտահանում և իրազեկում։

Տնային խնամքի մոդելը ներդրվել է նաև Վայոց ձորի մարզում, որտեղ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացված գնահատման հիման վրա արդեն ընտրվել է 30 շահառու՝ հետագայում ծառայության մեջ ներգրավելու նպատակով։

 Բոլոր երեք մարզերի տնային խնամքի թվով 258 շահառուներին բաշխվել են սննդային և հիգիենիկ փաթեթներ:

 

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն

 

 2020թ․ մայիսի 1-ից Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը ստանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և այդ օրվանից, ծառայությունների որակի բարձրացման նպատակով, սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։

 

Քովիդ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։

 

Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքային փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում եւ ֆինանսավորման շնորհիվ, հունիս ամսից Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հնարավորություն ունի կենտրոնի խնամառուների համար կազմակերպելու ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ):

Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների առողջական վիճակի և, հետևաբար, կյանքի որակի բարելավման համար:

 

Խնամքի կենտրոնի անձնակազմը և շահառուները պարբերաբար անցնում են են Քովիդ -19-ի տեստավորում։ Հուլիս ամսվա ընթացքում կենտրոնում տեղի ունեցավ վարակի բռնկում, վարակը հաստատվեց 56 շահառուի և 16 աշխատակցի մոտ։ Մահացավ 5 տարեց, որից 2-ը կյանքի հետ անհամատեղելի քրոնիկական ծանր հիվանդություններով, 3-ը՝ ուղեկցող քրոնիկական ծանր հիվանդություններով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ համագործակցությամբ կենտրոնում իրականացվեցին հակահամաճարակային միջոցառումների, ինչի շնորհիվ հնարավոր եղավ հնարավորինս սահմանափակել վարակի տարածումը։

                               

 Փախստականներ, ապաստան հայցողներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք

 

Covid -19 համավարակի օրերին փախստականների, ապաստան հայցողների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց աջակցությունն իրականացվել է հեռավար ռեժիմով՝ գրասենյակում կուտակումներից խուսափելու համար։ 

Այս ընթացքում 8 լեզվով թարգմանվել և տարածվել են Պարետի որոշումներն ու վարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման թերթիկները։

Բոլոր շահառուների հետ առցանց շարունակվել է հոգեբանական անհատական խորհրդատվությունը։ Հեռավար ռեժիմով կազմակերպվել են նաև դասընթացներ։

Ընթացիկ ծրագրերի շրջանակներում շահառուներին տրամադրվող տան վարձի փոխատուցման և սննդի փաթեթի աջակցությունը, իրավիճակից ելնելով, տեղին էին և ծայրահեղ անհրաժեշտ։  

Առավել խոցելի փաստականներն ըստ կարիքի ներառվել են Covid -19 համավարակի արձագանման ծրագրերում՝ ստանալով սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն։

ՀՀ-ում ապրող մոտ 70 ապաստան հայցող և փախստական մայիսին և հունիսի սկզբին ստացան սննդի փաթեթներ։

 

 

Աջակցություն տնային տնտեսություններին՝ անասնապահության ոլորտում

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գեղարքունիքի մարզում անասնապահության ոլորտում աջակցել է 32 տնային տնտեսությունների՝  տնտեսությունների երկարատև ինքնաբավ գործունեությանը նպաստելու նպատակով: 

---------------

 

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն շարունակում է իրականացնել տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։

 

Հետագա արձագանքի նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պլանավորել և իր գործընկերներին է դիմել մի շարք ծրագրերով, որոնք,  հնարավորություն կընձեռնեն ՀԿԽԸ-ին իրականացնել կարճաժամկետ /հրատապ/, միջնաժամկետ և երկարաժամկետ արձագանքի գործառույթներ, հետևյալ ուղղություններով՝

  • Հումանիտար աջակցություն՝ սննդի և հիգիենիկ պարագաների տրամադրում մոտ 16000 մարդու
  • Հոգեբանական աջակցություն՝ հոգեբանական կենտրոնների և թեժ գծերի միջոցով
  • Բնակարանային վարձերի աջակցություն՝ մոտ 2800 մարդու  (3-6 ամիս)
  • Կանխիկ աջակցություն ձմեռնամուտին՝ հագուստի և կոշկեղենի ձեռք բերման նպատակով՝ մոտ 2000 մարդու
  • Կրթական պլանշետների տրամադրում՝ մոտ 1000 երեխայի
  • Ձմեռային ամիսներին կոմունալ վարձերի աջակցություն՝ մոտ 2000 ընտանիքի
  • Համայնքային և տնային տնտեսությունների զարգացում՝ գյուղատնտեսության և անասնապահության ոլորտին աջակցության միջոցով․ մոտ 720 տնային տնտեսությունների
  • Բնակչության իրազեկման բարձրացում ՀՀ ողջ տարածքում՝ համաճարակին դիմակայելու և պաշտպանվելու համար։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերներն ու նվիրատուները

 

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր միջազգային և տեղական նվիրատուներին՝

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Դանիական, Շվեյցարական, Ավստրիական և Գերմանական Կարմիր խաչերին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը, Եվրամիությանը, HSBC Հայաստանին, «Իզմիրլյան» հիմնադրամին, Ավստրիայի զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և ՊեպսիԿո ընկերությանը։  

 ------------------

«Իմ Քայլը» հիմնադրամին, «Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ - Արմենիա», «Սմօգսոյոիզ» ՍՊԸ «Իքս» Գրուպ, Բայազեդ (ՍՊԸ), «Ռեֆրութ» (ՍՊԸ), Արաքս թռչնաֆաբիկա, ՋիԷյԹի Քաթթինգ աութդորս ընկերություն, Հայ Էլեկտրական ցանցեր կազմակերպություններին։


 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ