Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում [uri] => /news/միջոցառում-գյումրու-խնամքի-կենտրոնում.html [id] => 494 ) 1
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում...

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում

30.07.2021
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում
Հուլիսի 23-ին ՀԿԽԸ-ի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում կենտրոնի բնակիչների և նրանց հարազատների և համայնքի անդամների հետ: Միջոցառման նպատակն էր բնակիչների և նրանց հարազատների և համայնքի համապատասխան անդամների հետ շփումը, կապերի ամրապնդումը: Հյուրերը նախ շրջեցին խնամքի կենտրոնում, զրուցեցին բնակիչների հետ, հյուրասիրվեցին: Այնուհետև բնակիչների և նրանց հարազատների և համայնքի անդամների միջև կազմակերպվեցին նարդու և դոմինոյի մրցաշարեր, հաղթողները ստացան պատվոգրեր: Հյուրերի և բնակիչների համար կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես եկան իրենց պարային կատարումներով։ 

Միջոցառումն իրականացվել է Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի:

ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվում է 137 խնամառու:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ