Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Փետրվարի 12-ը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բաց դռների օր էր [uri] => /news/բաց-դռների-օր-գյումրու-խնամքի-կենտրոնում.html [id] => 488 ) 1
Փետրվարի 12-ը Գյումրու շուրջօրյա խնամքի...

Փետրվարի 12-ը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բաց դռների օր էր

14.02.2021
ՏԱՐԵՑՆԵՐ
Փետրվարի 12-ը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բաց դռների օր էր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագիրը և դրա շրջանակներում կամավորների գործունեությունը։ Միջոցառման նպատակն էր հասարակությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնել ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումները, ինչպես նաև քաջալերել համայնքի անդամների ներգրավվածությունը կենտրոնի բնակիչների առօրյա կյանքին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան  «Հայկական զարդանախշեր» պարային խումբը, ծրագրի կամավորները, ինչպես նաև ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչները։                                                                         

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ