Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունը մերժել է Ա․ Եղիազարյանի և Ն․ Գրիգորյանի ներկայացուցչի վարչական բողոքը [uri] => /news/merjumkx.html [id] => 647 ) 1
ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունը մերժել է Ա․...

ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունը մերժել է Ա․ Եղիազարյանի և Ն․ Գրիգորյանի ներկայացուցչի վարչական բողոքը

20.03.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունը մերժել է Ա․ Եղիազարյանի և Ն․ Գրիգորյանի ներկայացուցչի վարչական բողոքը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ 2024թ․ մարտի 4-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն բողոք էր ներկայացվել ՀԿԽԸ նախկին աշխատակիցներ Աննա Եղիազարյանի և Նունե Գրիգորյանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանի կողմից, խնդրանքով՝  առ ոչինչ ճանաչել ՀԿԽԸ գործադիր տնօրեն Արթուր Արիստակեսյանի գրանցման փաստը, հիմնավորելով, թե ՀԿԽԸ նախագահության և նախագահի պաշտոնակատար Մխիթար Մնացականյանի իրավազորությունները և Արթուր Արիստակեսյանին որպես գործադիր տնօրեն նշանակելու որոշումն իրավաչափ չեն։ Կարեն Մովսիսյանի բողոքի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024թ․ մարտի 12-ին անցկացվել են լսումներ, որոնց ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու փաստական հանգամանքները։ Ա․ Եղիազարյանի և Ն․ Գրիգորյանի ներկայացուցիչ Կ․ Մովսիսյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել, ավելին՝ վերջինս լսումների ընթացքում բանավոր հրաժարվել է ակնհայտության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնել, ինչի մասին վկայում է լսումների ընթացքում արված ձայնագրությունը։

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Ա․ Արիստակեսյանի և ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատար Մ․ Մնացականյանի լիազարված անձ Տարոն Բաղդասարյանը ներկայացրել է փաստեր և փաստական հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատար Մ․ Մնացականյանի իրավազորությունները և ստորագրված որոշումն իրավաչափ են։

Վերը նշված փաստերից ելնելով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով՝ պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է Ա․ Եղիազարյանի և Ն․ Գրիգորյանի ներկայացուցիչ Կ․ Մովսիսյանի՝ 2024թ մարտի 4-ի բողոքը՝ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի փոփոխության պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ