Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն » ծրագրի շրջանակում փնտրում է պատասխանատու և մոտիվացված անձանց՝ Տնային Խնամողի պաշտոնում աշխատելու համար հետևյալ բնակավայրերում․
Աշխատանքի Հրավեր․ Տնային Խնամողներ
Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն » ծրագրի շրջանակում փնտրում է պատասխանատու և մոտիվացված անձանց՝ Տնային Խնամողի պաշտոնում աշխատելու համար հետևյալ բնակավայրերում․
Ընտրված թեկնածուները կնպաստեն տնային խնամքի ծառայությունների որակյալ մատուցմանը՝ նպաստելով տարեց և խոցելի իրավիճակում գտնվող անձանց բարօրությանը և արժանապատվությանը։
Ծրագրի Նախապատմություն․
«Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն ծրագիրը միտված է տարեց, քրոնիկ հիվանդություններով և հաշմանդամություն ունեցող անձանց առողջության, բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը՝ ակտիվ ծերացման և գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների մատչելիության խթանմամբ։
Ծրագրի ռազմավարությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք ցանկանում են արժանապատիվ կյանք ունենալ, հնարավորինս ինքնուրույնություն պահպանել՝ ստանալով անհատական և հատուկ կարիքները բավարարող խնամք և աջակցություն, ներգրավված լինելով համայնքային կյանքում, օգտագործելով իրենց հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ազդելով իրենց և համայնքների կյանքի վրա։
Ռազմավարությունն իրականացվում է մի քանի բաղադրիչներով՝
1. կայուն ինտեգրված տնային խնամքի համակարգի ստեղծում բուժքույրերի, տնային խնամողների և կամավորների մասնակցությամբ,
2. համայնքի ակտիվացումը և ակտիվ ու առողջ ծերացման գաղափարի խթանումը,
3. Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն ՀԿ-ի կարողությունների խթանում՝ համայնքահեն ինտեգրված տնային խնամքի համակարգի կառուցման և համայնքային աշխատանքի իրականացման համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր պարտականություններ՝
Խնամքի գործընթացի շրջանակներում ապահովել շահառուի անվտանգ խնամքը և աջակցությունը տրամադրելով՝
· Կենցաղային աջակցություն (գնումներ, կերակուրի պատրաստում, մաքրություն, լվացք, ջեռուցում)
· Սոցիալական շփման խթանում, ուղեկցում և այլն
· Անհատական խնամք (շահառուին խրախուսել ինքնօգնության համար, աջակցել հագնվելու, սնվելու, զուգարանից օգտվելու, անձնական հիգիենայի, շարժունակության, դիրքի փոփոխման, դեղորայքի ընդունման մեջ)
· Տեղեկացնել վերահսկող բուժքույրին շահառուի առողջական վիճակի և համապատասխան դիտարկումների մասին
· Վարել կատարված աշխատանքի գրանցումներ
· Աշխատել թիմի բոլոր անդամների հետ սերտ համագործակցությամբ
Այլ պարտականություններ՝
· Մասնակցել առողջապահական և սոցիալական խնամքի հետ կապված նյութերի մշակմանը և շահագրգիռ կողմերի հետ համատեղ նախաձեռնություններին
· Մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստումներին և տարածել ստացված գիտելիքները
· Մասնակցել Հայկական Կարմիր Խաչի Ընկերության մարզային կառույցի գործունեությանը
· Այլ համապատասխան հանձնարարություններ՝ բուժքույր մենեջերի կողմից
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
· 1 տարվա կրթություն բուժքույրական օգնականի կամ համարժեք ոլորտում
· Փորձ/հետաքրքրություն՝ գիտելիքի տարածման և վերապատրաստման ոլորտում
· Թիմում աշխատելու ունակություն
· Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
· Հայերենի ազատ գրավոր և բանավոր իմացություն: