Ծրագրի օգնական
Ծրագրի օգնականը պատասխանատու է լինելու փաստաթղթաշրջանառության իրականացման, պայմանագրերի, ակտերի և հաշիվ-ապրանքագրերի նախապատրաստման, ինչպես նաև ԱՕ դասընթացների կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար։ Աջակցելու է ծրագրի թիմին՝ ապահովելով արդյունավետ փաստաթղթային կառավարում և ընդհանուր կազմակերպչական աջակցություն։
Աշխատայքային պարտականություններ՝
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում
- Կազմակերպչական աջակցություն
- Ընդհանուր աջակցություն
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ՝ 3-5 տարի։ Վարչական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Տեխնիկական գիտելիքներ՝ Microsoft Office փաթեթ, հատկապես Excel-ի և Word-ի լավ իմացություն
- Զգուշավորություն և պատասխանատվություն փաստաթղթերի հետ աշխատելիս
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ինքնուրույն աշխատելու ունակություն և թիմում համագործակցելու կարողություն
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Լրացուցիչ հանձնարարությունների իրականացման պատրաստակամություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել աշխատանքի համար՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 20․07․2025թ․։