Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հավատարիմ լինելով իր մարդասիրական առաքելությանը, կազմակերպում է դրամահավաք` աջակցելու Սիրիայի Քեսաբ շրջանից տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստան են գտել Լաթաքիա քաղաքում: Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարին. 1150000234040500 (ՀՀ դրամ), “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ: Հեռ. +0374 10 538603:
Ս.թ. մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական խմբավորումները երեք սահմանային անցակետերից հարձակվել են Սիրիայի Քեսաբ շրջանի վրա` գրավելով Քեսաբն ու հարևան գյուղերը: Շրջանում ապրող մոտ 2000 բնակիչներ, թողնելով ամեն ինչ, մի կերպ փրկվել են` ապաստանելով մոտ 65 կմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիայում։