Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) Հարավային Կովկասում պատվիրակության ղեկավար Դավրոն Մուհամադիեվը ստորագրեցին «ՀԿԽԸ հետադարձ կապի մեխանիզմի հզորացում՝ թվայնացման միջոցով» ծրագրի պայմանագիրը:
ԿԽՄՖ կարողությունների զարգացման ֆոնդի կողմից ֆինանսավորվող ծրագիրը նպաստելու է ՀԿԽԸ թվային կարողությունների, շահառուների հետ հետադարձ կապի և հաշվետվողականության բարելավմանը: