Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորված «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը [uri] => /news/eu-funded-iris-program-closing-conference.html [id] => 497 ) 1
Տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորված...

Տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորված «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը

10.09.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորված «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10։00-ին, Հոլիդեյ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ հրավիրված ԵՄ կողմից ֆինանսավորված Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում (ԻՐԻՍ) ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին  ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն․ Կլաուս Կապպերը, այլ հյուրեր։

 Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև՝ Հայաստանում ոլորտի մարտահրավերների հնարավոր լուծումների առաջարկներ։

-         Սիրիական ճգնաժամի արձագանքման նպատակով ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդից տրամադրվող աջակցությունը և համահիմնադիր կազմակերպությունների համատեղ ջանքերը, կարծում եմ, օգնեցին խթանել և ամրապնդել սիրիահայերի, փախստականների, հայրենադարձների և տեղական ձեռնարկատերերի տնտեսական ինտեգրումը՝ նպաստելով հայաստանի ՓՄՁ ոլորտի աճին։ Լիահույս եմ՝ այս փորձն օգտակար կլինի՝ այն ապագայում նմանատիպ տարբեր նախագծերի շրջանակներում կրկնօրինակելու համար,- բացման ելույթում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտրինը։

 

-         Ծրագիրն ամբողջությամբ հետևել է Ավստրիայի զարգացման գործակալության սկզբունքին՝ Չանտեսել ոչ մեկին և նվազեցնել աղքատությունը։ Ծրագիրը սոցիալական և առողջապահական, բնակարանային լուծումների և բիզնեսի հիմնման հասանելիության կայացած օրինակ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ ծրագրի արդյունքները ծառայում են փասխտականների կարիքներին։ Մենք շնորհակալ ենք դոնորներին, հտակապես՝ ԵՄ պատվիրակությանը և բոլոր իրականացնող գործընկերներին, -նշեց Հայաստանում Ավստրիական զարգացման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

 

Ծրագրի դոնոր և գործընկեր կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ այն հաջողությամբ լուծել է իր առաջ դրված խնդիրները, և պետք է քննարկումներ իրականացվեն ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Եզրափակիչ համաժողովն ամփոփվեց ԵՄ ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլի 58 հաջողակ ձեռներեցներին դրամաշնորհների հանձնման արարողությամբ։ Ձեռներեցները հյուրանոցի տարածքում ժամը 14:00 – 16:00-ը ներկայացրեցին իրենց արտադրանքն ու ծառայությունները։  Ցուցադրվեցին նաև ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած երիտասարդական ծրագրերի արդյունքները։

ԵՄ ԻՐԻՍ ծրագիրն իրականացվել է 2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը։ Նպատակն էր բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական ինտեգրումը, հզորացնել Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները։  Այն բաղկացած էր չորս հիմնական բաղադրիչներից՝  Տնտեսական ինտեգրում, Բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, Իրազեկման ծառայություններ և Սոցիալական ներառում։

 

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 36 ամիսների ընթացքում գրանցել է հետևյալ արդյունքները․

  • 270 ընտանիք ստացել է բնակվարձի աջակցություն,
  • մշակվել է բնակարանային պայմանների բարելավման մոդել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար,
  • 100 սիրիահայ և տեղացի ներգրավվել է վճարովի պրակտիկայի գործընացում, որոնցից 77-ն ընդունվել է աշխատանքի պրակտիկայից հետո
  • 200 տարեց եռամսյակը մեկ ստացել է սննդի և հիգիենիկ պարագաներ փաթեթ,
  • ստեղծվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Հոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղ անհատական հոգեբանական աջակցություն է տրամադրվել 361, խմբային՝ 735 երեխայի և մեծահասակի, Քովիդ-19 համավարակից և Ղարաբաղյան հակամարության սրացումից տուժած ավելի քան 40 000 մարդու,
  • 631 ուսուցիչ/գործընկեր/պետական կառավարման մարմինների աշխատակից մասնակցել է Հոգեբանական առաջին օգնության դասընթացի,
  • կրթական ծրագրերում ներգրավվել են ավելի քան 9000 աշակերտ և ուսուցիչ,
  • 430 երիտասարդ ներգրավվել է կարողությունների զարգացման և փոքր դրամաշնորհների տրամադրման ենթածրագրերում։

 

Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի կողմից հիմնադրվել է ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ որպես անկախ մարմին, որն իրականացնում է բիզնես ինկուբացիայի ամբողջ փուլը, այդ թվում վերապատրաստումներ, քոչինգ, մենթորիգ և հասանելություն դեպի ֆինանսներ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Հայտադիմումների ընդունման 2 փուլերի արդյունքում ԻՐԻՍ ակադեմիայի միջոցով աջակցություն են ստացել 102 ձեռներեց, և վերջիններիս բիզնեսների ֆինանսական աջակցման համար առանձնացվել է 449 միլիոն ՀՀ դրամ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։   

Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ն իր ինֆոհաբի միջոցով երաշխավորում էր, որ բոլոր կազմակերպությունների կողմից սիրիահայերին տրամադրվող ծառայությունների ամբողջ շրջանակը հավաքագրվի և հասանելի լինի Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին։


ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի կողմից («Մադադ/MADAD հիմնադրամ»), համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրագործվել է Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի կազմում էին Հայկական Կարիտաս Բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ