Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը [uri] => /news/ifrc-secretary-general-visits-armenia.html [id] => 503 ) 1
Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...

Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը

13.12.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը

Դեկտեմբերի 9-10-ը  տարածարշրջանային աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը:

 Դեկտեմբերի 9-ին, ԿԽՄՖ գլխավոր քարտուղարն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակ՝ քննարկելու համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա պլանները:

- Ուրախ եմ տեղում տեսնելու, թե ինչպես է Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում իր մարդասիրական աջակցությունը, և թե ինչպես ենք միասին աշխատում՝ հասնելու ԿԽՄՖ-ի Նորացման օրակարգին: Ես շատ եմ հպարտանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներով: Նրանք այնքան մեծ դիմակայունություն են ցուցաբերել ճգնաժամերի ընթացքում խոցելի համայնքներին աջակցելիս, - ասաց պարոն Չափագայնը:

ՀԿԽԸ գրասենյակում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանն իր կատարմամբ դիմավորեց «Փարոս» կամերային երգչախումբը: ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ողջունեց հյուրերին՝ նվիրելով ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալը և «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը:

- Մեր համագործակցությունը ավելի քան 30 տարվա պատմություն ունի և սկսվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում Միջազգային ֆեդերացիայի համագործակցության և աջակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք իրականացնել ամենատարբեր լայնածավալ ծրագրեր և աջակցել հազարավոր խոցելի մարդկանց, - նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:

ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն աշխատանքային քննարկումներ ունեցան՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԿԽՄՖ համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ: ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց գործունեության հիմնական ուղղությունները և հատկապես վերջին երկու տարիների մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:   Բարձրաստիճան հյուրը բարձր գնահատեց Ազգային ընկերության կողմից իրականացվող ծրագրերի որակն ու արդյունավետությունը և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ԿԽՄՖ ղեկավարը ներկա  գտնվեց Կառավարության մեծ դահլիճի նախասրահում ՀԿԽԸ կամավորական ներուժով իրականցվող գործունեության ցուցահանդեսին՝ ծանոթացավ կամավորական ծրագրերին և գործունեությանը:  ՀԿԽԸ և ԿԽՄՖ գլխավոր քարտուղարները միասին շնորհավորեցին կամավորներին՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Դեկտեմբերի 10-ին պարոն Ջագան Չափագայնը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը մեկնեցին Շիրակի մարզ, որտեղ այցելեցին ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղ, ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն, մասնակցեցին Առաջին օգնության և փրկարարական աշխատանքների ցուցադրական վարժանքի, հանդիպեցին ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ:


Այցի ընթացքում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության հետ միասին հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ