Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ հունիսի 19-ից 23-ը գտնվում է Շվեյցարիայում՝ Ժնևում, որտեղ մասնակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 23-րդ Գլխավոր համագումարին։
Հունիսի 20-ին Համագործակցության հուշագիր ստորագրվեց Իրանի Կարմիր մահիկի հետ, որը ստորագրեց ԻԿՄ նախագահ պարոն Փիր Հուսեյն Քորիվանդը։
Ըստ հուշագրի՝ Ազգային ընկերությունները կհամագործակցեն աղետների կառավարման և արագ արձագանքի, առողջապահության, կազմակերպության զարգացման և կամավորության խթանման ոլորտներում։
ՀԿԽԸ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր Ազգային ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են ներկա համագործակցության շրջանակները և ապագա ծրագրերը: