Այսօր՝ փետրվարի 16-ին, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀԿԽԸ նախագահության կողմից հրավիրված մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում փաստաբան Լևոն Բաղդասարյանը անդրադարձավ մամուլում տարածվող տեղեկատվությանը և փետրվարի 15-ին տեղի ունեցած անօրինական հավաքույթին («արտահերթ համագումարին»)։
Փաստաբանը ներկայացրեց և պարզաբանեց Նախագահության կողմից ընդունված որոշումները նախկին գլխավոր քարտուղարի ազատման և նոր գլխավոր քարտուղարի նշանակման, Նախագահության կողմից արտահերթ համագումար անցկացնելու մերժման և փետրվարի 15-ին տեղի ունեցած հավաքույթի ոչ իրավաչափ լինելու մասին։
Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ընկերության նոր գլխավոր քարտուղարը արդեն ստանձնել է իր պարտականությունները։
Հրավիրված մամուլի ասուլիսի վերջում ներկաները պատասխանել են լրագրողներին հուզող հարցերին։