Array ( [label] => News [uri] => /en/news.html [id] => 6 [content] => 0 ) 1
News
Array ( [label] => ՀԿԽԸ գրասենյակում կայացել է տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի հերթական հանդիպումը [uri] => /en/news/hand2547.html [id] => 648 ) 1
ՀԿԽԸ գրասենյակում կայացել է տեղահանված...

ՀԿԽԸ գրասենյակում կայացել է տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

28.03.2024
HUMANITARIAN
ՀԿԽԸ գրասենյակում կայացել է տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Հայկական Կարմիր խաչի ընկերության  նախաձեռնությամբ 2024թ․ մարտի 28-ին տեղի է ունեցել «Փախստականների պաշտպանություն և ինտեգրում» ծրագրի շրջանակում իրականացվող՝ տեղահանված երեխաների պաշտպանության դեպքերի վարմանն ուղղված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի կազմում են ՄԱԿ ՓԳՀ, Յունիսեֆի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները,  ինչպես նաև մասնագետներ՝ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչություններից։

 Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԼՂ-ից և այլ երկրներից տեղահանված երեխաների պաշտպանության դեպքերը, քննարկել սոցիալական և կրթական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը փախստական երեխաների համար, մասնագիտացված և հատուկ ծառայությունների տրամադրումը։ ՀՀ գերատեսչությունների և հանդիպմանը մասնակից տասից ավելի գործընկերներ հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները, քննարկել են երեխաների պաշտպանության համակարգային խնդիրներ, ինչպես նաև  անհատական դեպքեր և առաջարկել լուծման նոր մեխանիզմներ։  Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ՓԳՀ ֆինանսավորմամբ։

 

DONATE