Ապրիլի 27-ին, ժամը Տավուշի մարզի Իջևան քաղաքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Տավուշի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, «Սատարում անհայտ կորած անձանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նախաձեռնել էր ծառատունկ, որի նպատակն էր «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Տավուշի մարզի անհայտ կորած անձանց հիշատակին նվիրված պուրակի» ստեղծումը:
Այգում` անհայտ կորած անձանց հարազատները 12 հացենի տնկեցին` ի հիշատակ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած իրենց սիրելիների: