Մարդասիրական օգնություն Իրանի ջրհեղեղից տուժածներին

11.04.2019
Մարդասիրական օգնություն Իրանի ջրհեղեղից տուժածներին

77 մարդ է զոհվել և 790-ը վնասվածքներ են ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Հեղեղվել է երկրի հարավ-արևմտյան ավելի քան 1900 քաղաք և գյուղ, տարհանվում է 60 հազար մարդ, ջրհեղեղի հասցրած նյութական վնասը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին՝ կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։

 

Դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին`անհատներին և կազմակերպություններին, միանալու ՀԿԽԸ մարդասիրական նախաձեռնությանը և իրենց լուման ներդնելու Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադվող հումանիտար օգնության գործում:

 

Առցանց նվիրատվություն կատարելու համար խնդրում  ենք անցնել հետևյալ հղումով և ընտրել «Մարդասիրական օգնություն Իրանի ջրհեղեղից տուժածներին» կոճակը։

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

 

Աղետալի ջրհեղեղներն Իրանում սկսվել են այս տարվա մարտից՝ հորդառատ անձրևների հետևանքով, երբ ջրի տակ հայտնվեցին 31 մարզերից 25-ը։ Իշխանություններն այն համարում են ամենաուժեղը՝ վերջին 70 տարվա ընթացքում։

Ըստ մասնագետների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ օդերևութաբանների կանխատեսումներով տեղումները շարունակվելու են։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ