Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամահավաք է սկսում` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար

11.05.2015
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամահավաք է սկսում` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար

2015թ. ապրիլի 25-ին աշխարհը ցնցեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Բազմաթիվ կազմակերպություններ շտապեցին օգնության ձեռք մեկնելու տուժածներին` տրամադրելով մարդկային, ֆինանսական և տեխնիկական միջոցներ:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը ևս անմասն չմնաց այս գործընթացից` ներկայացնելով 33.4 մլն շվեյցարական ֆրանկ կազմող կոչ, որը հնարավորություն կտա 18 ամիս օգնություն տրամադրել 75 000 մարդու` հետևյալ հիմնական ուղղություններով. շտապ բուժօգնություն և առողջապահություն, ժամանակավոր կացարան և ապաստան (ներառյալ առաջին անհրաժեշտության իրեր), սնունդ, ընտանեկան կապերի վերամիավորում, արժանապատիվ թաղում, Ազգային ընկերության ինստիտուցիոնալ պատրաստվածություն և կարողությունների զարգացում, համայնքների պատրաստվածություն և ռիսկի նվազեցում:
1988թ. Հայաստանի ավերիչ երկրաշարժից հետո Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն առաջիններից էր, որ անմիջապես արձագանքեց աղետին` տրամադրելով համակարգված օգնություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն անտարբեր չի կարող մնալ Նեպալում տեղի ունեցած ողբերգությանը և միանում է տուժածներին օգնություն տրամադրելու միջազգային շարժմանը: Այս գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ է ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ:

Դիմում ենք Ձեզ խնդրանքով արձագանքելու մեր կոչին և կատարելու նվիրատվություն` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար:

Այդ նպատակով կարող եք այցելել ՀԿԽԸ պաշտոնական կայքէջը` www.redcross.am, էջի աջ վերևի անկյունում սեղմելով «Նվիրատվություն», ինչպես նաև Start Fundraising կոճակները, և կատարել Ձեր ներդրումը:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ