Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/social/social_current_projects.html [id] => 54 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի [uri] => /what-we-do/social/social_current_projects/working-together-for-quality-care.html [id] => 218 [content] => 1 ) 1
Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի,...

Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի

Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում մեկնարկել է խնամքի որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը:

Ծրագրի նպատակն է էապես բարելավել ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ծառայությունների որակը՝ նվազագույն չափորոշիչների բարելավվման և անձնակազմի վերապատրաստման միջոցով։

 

2023թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի արդյունքում  տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների բարելավման համար կիրականցվի կենտրոնի գործունեության գնահատում, կմշակվի խնամքի հայեցակարգ և ուղեցույցներ, նոր չափորոշիչների ընդունման նպատակով ադվոկացիա կիրականցվի կառավարության շրջանում, որպեսզի նշանակալիորեն բարելավված ծառայությունները որակի օրինակ դառնան երկրում։

Համայնքների նախաձեռնող խմբերի և ակտիվ բնակիչների խմբերի և նրանց միջև կապերի ստեղծումը, ինչպես նաև համատեղ փոքր նախաձեռնությունների պլանավորումը և իրականացումը, սոցիալիզացիայի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հարազատների և համայնքի այլ անդամների (ընկերների, հարևանների) հետ կապերի վերականգնումը հնարավորություն կտա շահառուների սոցիալական առավել ակտիվ կյանք ապահովել «Բնակիչների և համայնքի անդամների ինտեգրված նախաձեռնող խմբի» մոդելի ադվոկացիան կարող է նպաստել դրա ներդրմանը նաև այլ խնամքի կենտրոններում: Խնամքի այս նորարարական մոդելները փորձարկվել և ներդվել են «Աշխատելով միասին» ծրագրի շրջանակներում:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ