Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Ընթացիկ ծրագրեր [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects.html [id] => 72 [content] => 0 ) 1
Ընթացիկ ծրագրեր
Array ( [label] => Դիմակայունություն Covid -19-ին Հայաստանում ու Վրաստանում և արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը [uri] => /what-we-do/population-movement/population_current_projects/conaka-food-and-hygiene.html [id] => 241 [content] => 1 ) 1
Դիմակայունություն Covid -19-ին Հայաստանում ու...

Դիմակայունություն Covid -19-ին Հայաստանում ու Վրաստանում և արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Դիմակայունություն Covid -19-ին Հայաստանում ու Վրաստանում և արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Իրականացնող կազմակերպություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերություն


Ծրագրի անվանում՝ Դիմակայունություն Կովիդ-19-ին Հայաստանում ու Վրաստանում և
արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը


Իրականացման ժամկետներ՝ 01․05․2021 – 01․05․2024


Դոնոր կազմակերպություն՝ «Ավստրիական Զարգացման համագործակցություն»


Իրականացման աշխարհագրություն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր և
Երևան


            
 Ծրագրի նպատակ


Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը ներգրավված է CoNaKa ծրագրի երեք բաղադրիչներում. ՀԿԽԸ-ն
թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված և COVID-19-ից տուժած տեղի
բնակչությանը:


Սննդի և ոչ պարենային ապրանքների խիստ կարիք ունեցող ընտանիքները ազգային ընկերության ԿոՆաԿա ծրագրի
առաջնային թիրախներից են: Աղետների հետևանքների աջակցման բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ն նպատակ
ունի՝ ըստ խոցելիության խմբերի գնահատված և ընտրված շահառուներին տրամադրել վարձակալության
սուբսիդիաներ։ Սոցիալ-հոգեբանական աջակցության բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ին դիմած
ընտանիքները կստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն:


Խոցելի խմբերի ընտանիքներում Տնտեսական հզորացում ապահովելու համար ՀԿխԸ-ն նպատակ ունի տրամադրել
զբաղվածություն ապահովող գործիքներ։ Շահառուներին հնարավորություն կտրվի մասնակցել կարիերայի
զարգացման և ֆինանսական գրագիտության վերապատրաստումներին։ Տրամադրվող աշխատանքային գործիքները
կխթանեն շահառուների զբաղվածության ապահովմանը և ֆինանսական որոշակի կայունությանը։


Վերանորոգում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում. տվյալ բաղադրիչի շրջանակներում ՀԿԽԸ-ն նպատակ ունի
վերանորոգել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում ադմինիստրացիոն հատվածի երկու հարկերը, որի միջոցով
առավել բարեկեցիկ և արժանապատիվ կացության պայմաններ կունենան կենտրոնի շահառուները։

 

Ծրագրի խնդիրներ

  • Ծրագրի հիմական աջակցության բաղադրիչների կիրառմամբ մեղմել Հայաստանում և Վրաստանում կայուն

զարգացման նպատակների իրականացման վրա Covid-19-ի բացասական ազդեցությունը։

  • Արձագանքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված խոցելի ընտանիքների

առաջնային կարիքների, տնտեսական հզորացման հիմնախնդիրներին:

  •  Նպաստել ծրագրի թիրախային խմբերի ընտանիքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովմանը և

առողջապահական նորմերի բարելավմանը:

 

ԿոՆաԿա ծրագրի ճանապարհային քարտեզ աջակցության բաղադրիչներ


1․ Աղետի արձագանք /3 տարի, տարին 1 անգամ/
Հայաստանում COVID-19-ից և ԼՂ հակամարտությունից տուժած 1000 ընտանիքների հումանիտար աջակցություն
կտրամադրվի (հիգիենիկ պարագաներ և սննդային ապրանքներ)
2․ Գենդերային զգայուն սոցիալ-հոգեբանական աջակցություն
Հայաստանում Covid-19-ի և ԼՂ հակամարտությունից տուժած 2240 անձինք կստանան սոցիալ-հոգեբանական
աջակցություն.
3․ Բնակարանային վարձի փոխհատուցում
Հայաստանում Covid-19-ի և ԼՂ հակամարտությունից տուժած 1100 անձ 3 տարվա ընթացքում կստանա
բնակարանային հիմնախնդրի լուծման խթանող դրամական աջակցություն.
4․ Տնտեսական հզորացում
Հայաստանում 50 անձ կստանա մասնագիտական ուսուցման հնարավորություն՝ դեպքերի կառավարման,
բիզնեսի աջակցության, կարողությունների զարգացման դասընթացների, բիզնեսի աջակցության և սարքավորումների
տրամադրման միջոցով՝ նոր բիզնես հիմնելու և աշխատանք ունենալու  համար:
5․ Առողջապահության զարգացում
Հայաստանում 160 անձ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները և ԼՂ-ից տեղահանված
անձինք, կներգրավվեն որպես Գյումրու տուն-ինտերնատում ենթակառուցվածքների բարելավման շահառուներ։

 

  •  ՀԿԽԸ Գյումրու 24-ժամյա խնամքի կենտրոնի վարչական մասի վերանորոգում/վերափոխում բնակելի տարածքի.

- ավելի շատ բնակելի տարածք ձեռք բերել՝ ընդհանուր սենյակներում ավելի քիչ բնակիչներ
տեղավորելու համար.

- բարելավել բնակիչների սանիտարահիգիենիկ և բնակարանային պայմանները.

- նվազեցնել վարակի (covid-19) փոխանցման մակարդակը մեկ բնակչից մյուսին և շենքի ներսում
գտնվող անձնակազմի անդամներին.
- կարողանալ մեկուսացնել վարակիչ հիվանդությունների ցանկացած ախտանիշ ունեցողներին,
ներառյալ Covid-19-ը.
- ապահովել առողջապահական և խնամքի ծառայությունների, անձնական հիգիենայի պայմանների
գենդերային զգայունության հասանելիությունը և բարելավված որակը,
- ապահովել բնակիչների արժանապատիվ կյանքը.

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ