Իրականացնող կազմակերպություն– Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Գործընկեր կազմակերպություն - Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ
Իրականացման ժամկետներ – Հունիս 2020 – Մայիս 2022
Իրականացման աշխարհագրություն – ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտնագը և ազդեցությունը ռիսկերի ուսուցման գործողությունների միջոցով՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացման հանրային քարոզարշավներ և անմիջական հաղորդակցություններ:
Առնվազն 120,000 տղամարդիկ, կանայք, տղաներ և աղջիկներ կդառնան ծրագրի շահառուներ`սովորելով պայթուցիկ վտանգներից արդյունավետ պաշտպանվելու գիտելիքներ և յուրացնելով պայթուցիկ վտանգների առկայության մասին հաղորդելու հմտություններ:
Ա) Ապահովվել ծրագրի իրականացումը թիրախ 4 մազրերի առնվազն 42 համայնքներում
Բ) Բարձրացնել պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածությունը։
Գ) Ապահովել բնակչության անվտանգ վարքային դրսևորումների փոփոխությունը, ինչը կհանգեցնի պատերազմի պայթյուցիկ մնացորդներով և ականներով պայմանավորված պատահարների թվի նվազմանը։
Դ) Բարձրացնել վստահությունը և բարելավել տուժած համայնքների և ականազերծման գործողություններ իրականացնող կազմակերպությունների և դոնորների փոխհարաբերությունները, ինչը կհանգեցնի տարածաշրջանում շահագչգիռ կողմերի վերաբերյալ ընկալումների փոփոխմանը։
Ծրագրի շահառու կդառնա ավելի քան 35,000 մարդ, մասնավորապես.
Ծրագրի ընդհանուր տևողությունը 24 ամիս է և իրականցվելու է 3 շրջափուլերով
Ծրագիրը իրականացվում է ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ֆինանսավորմամբ։