Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Սահմանամերձ համայնքների դպրոցներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացում 2023թ. [uri] => /what-we-do/disaster-management/disaster_current_projects/increasing-the-level-of-emergency-preparedness-of-border-school.html [id] => 256 [content] => 1 ) 1
Սահմանամերձ համայնքների դպրոցներում արտակարգ...

Սահմանամերձ համայնքների դպրոցներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացում 2023թ.

Սահմանամերձ համայնքների դպրոցներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացում 2023թ.

Դոնոր կազմակերպություն - Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Իրականացնող կազմակերպություն – Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Իրականացման ժամկետներ – Հունվար 2023 – Դեկտեմբեր 2023

Իրականացման աշխարհագրություն – ՀՀ Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր

Ծրագրի նպատակը

Բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կրթության հասանելիությունն ընդլայնել սահմանամերձ
համայնքներում գտնվող կրթական հաստատություններում՝ ապահովելու անվտանգ և ապահով կրթական միջավայր:

Ծրագրի խնդիրները

1. Կրթական համայնքի դիմակայունության հմտությունների ձեռքբերում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային ռիսկերին:
2. Սահմանամերձ համայքների կրթական հաստատությունների ճկունության և արտակարգ իրավիճակներին արձագանքման հմտությունների զարգացում՝ դիմակայելու հակամարտությունների և հետկոնֆլիկտային ռիսկերին:
3. ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ընտրված 12 սահմանամերձ դպրոցների արտակարգ իրավիճակների պատրաստվածության գնահատում, տարհանման պլանի մշակում, դպրոցներին գույքով ապահովում, տեղեկացվածության և հմտությունների զարգացում:

Ծրագրի թիրախային խմբերը

Ծրագրի թիրախային խմբերն են  ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ընտրված 12
սահմանամերձ դպրոցների աշխատակազմը և աշակերտական կազմը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ