Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Լոռու մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`
• միայնակ առավել խոցելի տարեցներին
• երեխաներին ու երիտասարդներին
• անհայտ կորածների ընտանիքներին
• անապահով ընտանիքներին
• խոցելի համայնքներին
• տուբերկուլյոզով հիվանդներին
• Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներին
• Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց։
Աղետների կառավարում
Աղետների ռիսկերի կառավարում/Համայնքների դիմակայունության բարձրացում
• Աղետներին և արտակարգ իրավիճակներին հրատապ և արդյունավետ արձագանք՝ կարիքների գնահատում, մարդասիրական օգնության տրամադրում
• Համայնքային կամավորական արձագանքման թիմերի ստեղծում, արձագանքման հանդերձանքի և գույքի տրամադրում
• Ուսուցիչների և աշակերտների ուսուցում
• Դպրոցներում տարհանումների և վարժանքների կազմակերպում
• Դպրոցներում տարհանման նշանների տեղադրում
• Աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ իրազեկման բարձրացում
• Աջակցություն համայնքների սելավատարերի կառուցմանը և վերանորոգմանը
• Աջակցություն հակահրդեհային ջրավազանների վերանորոգմանը
• Աջակցություն խմելու ջրի համակարգի արդիականացմանը
• Աջակցություն համայնքի արտաքին լուսավորության ապահովմանը
• Աջակցություն մանկապարտեզների ու մշակութային տների արդիականացմանը
• Կլիմայի փոփոխության ադապտացիոն կենտրոն
Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում
Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը՝ համայնքային կամավորական թիմերի ստեղծման միջոցով:
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը
535 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 36.380.000 դրամ:
Տրամադրվել է մարդասիրական օգնության 1090 փաթեթ, այդ թվում՝ հիգիենիկ, կենցաղային, գրենական պարագաներ և սնունդ:
Փախստականների պաշտպանություն և ինտեգրում
Փախստականների ընդունելիության պայմանների բարելավում և ինտեգրման նպաստում:
Որոնում ծառայություն
Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին
26 Անհայտ կորածի ընտանիք
• Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
• Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների,
մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ
• Մասնագիտական դասընթացների կազմակերպում ընտանիքների անդամների համար
• Մշակութային միջոցառումների կազմակերպում
Սոցիալ-առողջապահություն
Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն
243 անկողնային տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք՝ Վանաձորից, Ալավերդուց և Սպիտակից
• պրոֆեսիոնալ բուժքույրական խնամք (5 բուժքույր)
• տնային խնամողի (15 տնային խնամող) և կամավորների (40 կամավոր) աջակցություն
• խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ
• Ակտիվ երկարակեցության գործողությունների նախաձեռնող խմբեր 13 համայնքներում՝ 179 տարեցների ներգրավմամբ:
Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
46 տուբերկուլյոզով հիվանդ
• Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում
• Խհանրության շրջանում Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում
Բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունն ու հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավել համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները:
Շահառուներ՝ ՀՀ Լոռու մարզի Պառնի համայնքի և հարակից բնակավայրերի բնակչությունը:
Արձագանք Քովիդ-19 համավարակին
Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիայի պատրաստվածության և արձագանքման գործողություններին:
Աջակցել համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.
Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում
Բացահայտել համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն
Քովիդ 19 դիմակայունության բարձրացում ՀՀ-ում
Քովիդ-19 հետևանքների մեղմացում՝ սննդի և հիգիենիկ փաթեթների տրամադրման, տան վարձավճարի աջակցության, կարիերայի զարգացման աջակցման և սոցիալհոգեբանական օգնության տրամադրման միջոցով
Սննդի և հիգիենիկ պարագաների 3903 փաթեթ
Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացածվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան 2800-3000 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:
• Լոռու մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման
աշխատանքներ,
• թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:
Ստեփանավանի տարածքային մասնաճյուղ
Աղետների կառավարում/ Համայնքների դիմակայունության բարձրացում
• Ուսումնական ճգնաժամային կառավարման կենտրոն
• Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում(20հոգուց բաղկացած կամավորական հատուկ փրկարար ջոկատ)
• Աղետների ռիսկերի ուսումնասիրություն
• Անտառների մշտադիտարկում
• Աջակցություն համայնքների արտաքին լուսավորության բարելավմանը
Սոցիալական աջակցություն անապահով ընտանիքներին
• Անապահով ընտանիքների ցուցակների պարբերական թարմացում
• Անապահով ընտանիքների սննդի և վառելափայտի տրամադրում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։