Array ( [label] => Մասնաճյուղեր [uri] => /branches.html [id] => 82 [content] => 0 ) 1
Մասնաճյուղեր
Array ( [label] => Արմավիրի մարզային մասնաճյուղ [uri] => /branches/armavir-regional-branch.html [id] => 4 [content] => 0 ) 1
Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Արմավիրի մարզային մասնաճյուղ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։


    Արմավիրի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`

    •  միայնակ առավել խոցելի տարեցներին
    • երեխաներին ու երիտասարդներին
    •  անհայտ կորածների ընտանիքներին
    • տուբերկուլյոզով հիվանդներին
    • անապահով ընտանիքներին
    • Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներին
    • Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց


     

    Աղետների կառավարում

    Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը

     

    Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար 

     

    Մեծամոր համայնքում գործում է Ժպիտների ակումբ՝  տեղահանված երեխաների համար:

     

    Ծրագրում ընդգրկվել են 7-13 տարեկան 50 երեխաներ:

     

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Երեխաների կայուն զարգացում մոդելի միջոցով նրանց օգնում է հաղթահարել դժվարություններն ու հարմարվել նոր միջավայրին, ինչպես նաև կրթվել ապահով միջավայրում:

     

    Այս խմբակի երեխաների թիվը սովորաբար 14-15 է: Հանդիպում են շաբաթը 5 օր, 14:30-18:00-ը: Ամեն օր երեխաներին օգնում է 2 կամավոր, ըստ դասացուցակի դասերն են պատրաստում, ապա՝ խաղեր խաղում: 

     

     914 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 62.152.000 դրամ:  

     Տրամադրվել է 17 544 մարդասիրական օգնության փաթեթ, որից 6714-ը հիգիենիկ, 10600-ը՝ սննդի, 185-ը՝ գրենական և 45-ը՝ կենցաղային իրերի: 

     

    Բնակչության տեղաշարժ

    Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում

     

    • ՀՀ-ում ապաստան հայցողներին և փախստականներին առաջնային մարդասիրական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
    • Փախստական և տեղահանված ընտանիքներին եկամտաբերության խթանման նպատակով իրականացվող ինքնազբաղվածության աջակցություն՝ գործիքների տեսքով
    • «Մեծամոր» հյուրանոցի դուռ, պատուհանների փոխարինում
    • Արմավիր քաղաքում խաղահրապարակի կառուցում:   



    Որոնում ծառայություն

    Սոցիալ-հոգեբանական աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին

    40 Անհայտ կորածի   ընտանիք

    • Մանրամասն տվյալների հավաքագրում անհայտ կորած անձանց վերաբերյալ
    • Խորհրդատվական հանդիպումների կազմակերպում բժիշկների, իրավաբանների,

              մարզային և տեղական իշխանությունների սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների հետ

    •  Մշակութային միջոցառումների կազմակերպում



    Սոցիալ-առողջապահություն

    Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում եւ Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

       52 տուբերկուլյոզով հիվանդ

     • Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին տուբերկուլյոզի վերաբերյալ տեղեկատվության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում

    • հանրության շրջանում Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում. 

      

    Սոցիալական աջակցություն անապահով ընտանիքներին

    • Անապահով ընտանիքների ցուցակների պարբերական թարմացում,
    • Անապահով ընտանիքների սննդի փաթեթներ բաշխում։

     

    Արձագանք Քովիդ-19 համավարակին

    Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում

     

     Բացահայտել համաճարակի ժամանակ  օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

     

    Սննդի և հիգիենիկ պարագաների 1725 փաթեթ

    Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացածվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ

     


    Մարդասիրական արժեքների տարածում

    Տարեկան 1000 ուսանող և աշակերտ

    Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:

    •  մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,

    • թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ:

     

     


      ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ