Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին՝ հնարավորինս բավարարելու նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Արարատի մարզում ՀԿԽԸ-ն աջակցում է`
• միայնակ առավել խոցելի տարեցներին
• երեխաներին ու երիտասարդներին
• անհայտ կորածների ընտանիքներին
• անապահով ընտանիքներին
• շաքարային դիաբետ ունեցող տարեցներին
• տուբերկուլյոզով հիվանդներին
• Քովիդ-19 համավարակի ժամանակ մեկուսացվածներ
• Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց
Աղետների կառավարում
Արձագանք Ղարաբաղյան հակամարտության սրացմանը
1791 մարդ ստացել է 68000 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 121.788.000 դրամ:
Տրամադրվել է 20 682 կտոր մարդասիրական աջակցություն, այդ թվում՝ հիգիենիկ, սննդի, կենցաղային և գրենական պիտույքների փաթեթներ,
Սոցիալ-առողջապահություն
Բարեգործական ճաշարան՝ առավել խոցելի տարեցների համար:
110 միայնակ տարեցներ
Ծրագրի շրջանակներում 2017թ-ից Արարատ մարզի Մասիս քաղաքում բացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության բարեգործական ճաշարան՝ առավել խոցելի տարեցների համար: Նրանք շաբաթը երեք անգամ ստանում են բարձր կալորիականությամբ սնունդ:
միայնակ տարեցների ինտեգրում
տարաբնույթ սոցիալական և մշակութային միջոցառումների կազմակերպում
«Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում»
320 շաքարային դիաբետով հիվանդ մարդ
Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ։
Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինքնակառավարման և շաքարային դիաբետի խնամքի բարելավված հմտություններ
Առողջ ծերացման, առողջ ապրելակերպի և ռիսկային ու խոցելի խմբի տարեցների շաքարային դիաբետի սկրինինգի վերաբերյալ գիտելքիներ և հմտություններ
Շաքարային դիաբետ ունեցող տարեցների արդյունավետ նորարարության, ուսուցման և շահերի պաշտպանության կարողություններ ու մշակված գործիքակազմ:
Բնակչության իրազեկվածության բարձրացում (իրազեկման արշավներ)
Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և Տուբերկուլյոզի/Քովիդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
56 տուբերկուլյոզով հիվանդ
Արձագանք Քովիդ-19 համավարակին
Աջակցություն Հայաստանում Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Կարմիր խաչի միջազգային Ֆեդերացիայի պատրաստվածության և արձագանքման գործողություններին
Աջակցություն համավարակի հետևանքով մահացության դեպքերի և հիվանդության տարածման տեմպերի նվազմանը` միաժամանակ պաշտպանելով առավել խոցելի խմբերի անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը: Ծրագրի ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ուղղություններով.
Համավարակի ընթացքում աջակիցների համար սոցիալ-հոգեբանական աջակցության ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման ու գործընկերության ավելացում
Բացահայտել համաճարակի ժամանակ օգնություն տրամադրողների կարիքները, նրանց վրա համավարակի հոգեբանական ազդեցությունը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն
Սննդի և հիգիենիկ պարագաների տրամադրում
Միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով ինքնամեկուսացվածներ, ականներից տուժածներ, խոցելի ընտանիքներ:
Մարդասիրական արժեքների տարածում
Տարեկան 500 ուսանող և աշակերտ
Նպատակն է բնակչության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, տարածել մարդասիրական գաղափարները, ներգրավել նոր ռեսուրսներ ու կամավորներ, ընդլայնել գործընկերների ցանկը:
• մարզի քաղաքների ու գյուղերի դպրոցներում և ուսումնական հաստատություններում Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների ու պատմության լուսաբանման աշխատանքներ,
• թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր ու մրցույթներ: