Array ( [label] => ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ [uri] => /who-we-are.html [id] => 4 [content] => 0 ) 1
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Array ( [label] => Հիմնարար սկզբունքները [uri] => /who-we-are/հիմնարար-սկզբունքները.html [id] => 39 [content] => 1 ) 1
Հիմնարար սկզբունքները

    Warning: file_put_contents(): Only 0 of 165 bytes written, possibly out of free disk space in /home/redcrossstudioon/inc/functions.php on line 104

Հիմնարար սկզբունքները

Շարժումը, որն ստեղծվել է մարտի դաշտում վիրավորներին առանց խտրականության օգնություն ցուցաբերելու նպատակով, ընդլայնել է իր առաքելությունը և այժմ գործունեություն է իրականացնում տարբեր ոլորտներում: Այդ գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ էր սահմանել Շարժման գործունեության առանցքային դրույթներ` սկզբունքներ, որոնք կհանդիսանան վարքագծի չափորոշիչներ և ընկած կլինեն Շարժման գործունեության հիմքում:

Դեռ 1875 թվականին Գուստավ Մուանիեն խոսում էր գործունեության 4 հիմնարար սկզբունքների մասին` կանխատեսում, համերաշխություն, կենտրոնացում, ընդհանրություն: 1955 թվականին Ժան Պիկտեն Շարժման սկզբունքների մասին իր աշխատության մեջ շարադրում է 17 սկզբունք` դրանք բաժանելով հիմնարար սկզբունքների, որոնք բացատրում են Շարժման էությունն ու առաքելությունը, պայմանավորում Շարժման կառուցվածքն ու նրա գործունեության համակարգը:

Դրա հիման վրա 1965 թ. Վիեննայում կայացած 20-րդ միջազգային համաժողովում ընդունվեցին Շարժման 7 հիմնարար սկզբունքները: Այնուհետև դրանք ընդգրկվեցին Շարժման Կանոնադրության նախաբանում: Հիմնարար սկզբունքները վարքագծի չափորոշիչներ են, որոնք ընկած են Շարժման գործունեության հիմքում և Շարժման գործունեության առանցքային դրույթներն են:


Մարդասիրություն

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Շարժումը, ծնվելով մարտի դաշտում վիրավորներին առանց խտրականության աջակցություն ցույց տալու ցանկությունից, իր միջազգային և ազգային իրավասությունների շրջանակներում ջանում է ամենուրեք կանխել և մեղմացնել մարդկային տառապանքը, ձգտում է պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, պահանջում է հարգել նրան: Շարժումը նպաստում է բոլոր ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության, համագործակցության և հարատև խաղաղության հաստատմանը:

 

Անկողմնակալություն

Շարժումը ոչ մի խտրականություն չի դնում ազգության, ռասսայի, կրոնական դավանանքների, դասակարգային կամ քաղաքական կարծիքների տեսանկյունից: Այն ջանում է նվազեցնել անհատների տառապանքները` առաջնորդվելով բացառապես նրանց կարիքներով: Թեև խտրականություն չդնելու պահանջը հենց սկզբից արտացոլվել է Ժնևի կոնվենցիաներում, իրավիճակից ելնելով, առաջնայնություն է տրվում առավել անհետաձգելի դեպքերին: Անկողմնակալություն դրսևորելու նպատակով Կարմիր խաչի անդամը պետք է ջանա մի կողմ թողնել համակրանքներն ու հակակրանքները:

 

Չեզոքություն

Համընդհանուր վստահությունը շարունակաբար վայելելու նպատակով Շարժումը ձեռնպահ է մնում հակամարտության կողմերից որևէ մեկին պաշտպանելուց և երբևէ քաղաքական, ռասսայական, կրոնական կամ գաղափարական բնույթի հակամարտություններին միջամտելուց: Սա ենթադրում է գաղափարական և ռազմական չեզոքություն: Ընդհարումների կամ խռովությունների դեպքում չեզոքությունը ենթադրում է չգործել այնպես, որ այս կամ այն կողմերին ռազմական գործողություններ ծավալելու հնարավորություն ընձեռվի: Գաղափարական չեզոքությունը ենթադրում է ձեռնպահ մնալ քաղաքական, կրոնական կամ այլ կարգի վեճերից, քանի որ ինչ դիրք էլ գրավի Կարմիր խաչը կամ Կարմիր մահիկը, խաթարվելու է Շարժման նկատմամբ բնակչության մի մասի վստահությունը, որն էլ խոչընդոտելու է նրա գործունեությանը:

 

Անկախություն

Շարժումն անկախ է: Ազգային ընկերությունները, մարդասիրական ծառայություններ իրականացնելիս լինելով իրենց կառավարությունների օգնականները և ենթարկվելով համապատասխան երկրների օրենքներին, պետք է մշտապես պահպանեն իրենց անկախությունը, որպեսզի միշտ կարողանան գործել Շարժման սկզբունքներին համապատասխան: Անկախության սկզբունքը նշանակում է, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Ազգային ընկերությունները պետք է մերժեն քաղաքական, գաղափարական, տնտեսական կարգի ցանկացած միջամտություն: Շարժումը չպետք է կախված լինի նաև հասարակական կարծիքից: Պաշտոնապես ճանաչված լինելով իրենց պետությունների կողմից` որպես մարդասիրական ոլորտում պետական իշխանություններին օժանդակողներ, Ազգային ընկերությունները պետք է առաջնորդվեն իրենց կանոնադրությամբ:

 

Կամավորություն

Իր գործունեության ընթացքում Շարժումը չի առաջնորդվում որևէ շահով: Շարժման ծրագրերի շրջանակներում կատարվող գործը պետք է արվի բացառապես անշահախնդիր`մարդասիրական նպատակներին նվիրվածությամբ:

 

 

 

Եզակիություն

Յուրաքանչյուր երկրում կարող է գործել Կարմիր Խաչի կամ Կարմիր Մահիկի միայն մեկ ընկերություն: Այն պետք է բաց լինի բոլորի համար և իր մարդասիրական գործունեությունը ծավալի երկրի ամբողջ տարածքում: Ազգային ընկերության եզակիության հանգամանքը ԿԽՄԿ-ի կողմից ճանաչման պայմաններից մեկն է:

 

 

 

Համընդհանրություն

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Միջազգային Շարժումը, որտեղ բոլոր ընկերություններն ունեն հավասար իրավունքներ և պարտավոր են օգնել իրար, համընդհանուր է: Շարժման սկզբունքներից է, որ իր բաղկացուցիչ կազմակերպությունների միջև հարաբերությունները լինեն արդարացի, յուրաքանչյուրն օգտվի հավասար իրավունքներից, ունենա հավասար պարտականություններ: Նրանց համագործակցությունը դրսևորվում է հատկապես խոշոր ու անսպասելի աղետների ժամանակ: Հիմնարար սկզբունքները բխում են մեկը մյուսից, դրանք կազմում են Շարժման գաղափարախոսության անկյունաքարը, և այդ սկզբունքներին հետևելու, դրանք հարգելու պատասխանատվությունն ընկած է Շարժման բոլոր անդամների վրա:


ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ