ՀԿԽԸ սոցիալական բաժնի կամավորների մասնակցությամբ իրականացվել է "Հայաստանում նախկին նացիոնալ-սոցիալիստների զոհերի սոցիալ-հոգեբանական և բժշկական խնամք" ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյութեմբերգի երկրամասային միավորումը և գերմանական "Հիշողություն, Պատասխանատվություն, Ապագա" հիմնադրամի կողմից:
Ծրագրում ընգրկվել են 96 շահառուներ Երևանից, Վանաձորից, Տավուշի մարզի 13 բնակավայրերից: Որպես աշխատողներ ծրագրում հանդես են եկել բժիշկ-հոգեբան, 8 բույքույր, 8 կամավոր:
Շահառուները ծրագրի շրջանակներում ստացել են հոգեբանական աջակցություն, բժշկական խնամք, իսկ ամսեկան մեկ անգամ էլ` սնունդ, բժշկի նշանակմամբ դեղամիջոցներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ: