- Ֆինանսավորումը՝ Գլոբալ հիմնադրամ
- Իրականացումը՝ Երևան և ՀՀ մարզեր
- Թիրախային խումբ՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող ՏԲ հիվանդներ, աշխատանքային միգրանտներ
- Նպատակը՝ Երևանում և ՀՀ մարզերում ՏԲ հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և խարանի և խտրականության նվազեցում, ՏԲ հիվանդների բուժման հետևողականության բարձրացում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքերի հայտնաբերում աշխատանքային միգրանտների շրջանում
- Տևողությունը՝ 08.01.2020թ. – 31.12.2020թ.
«Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում» ծրագրի շրջանակներում իրականացվել է․
- Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորների, սոցիալական աշխատողների և հոգեբանների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ՏԲ հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին:
- Բուժման ցածր հետևողականություն ունեցող ՏԲ հիվանդների հետ հանդիպումների կազմակերպում՝ բուժման հետևողականությունը բարձրացնելու նպատակով:
- Համայնքային առաջնորդների, բուժաշխատողների հետ համագործակցության շրջանակներում համայնքային հանդիպումների կազմակերպում՝ ուղղված խարանի և խտրականության նվազեցմանը:
- Բարեհաջող ելքով բուժումն ավարտած ՏԲ հիվանդների համար վերածնունդի միջոցառման կազմակերում:
- ՏԲ հիվանդների կոնտակտավորների համար ֆլուրոգրաֆիկ հետազոտությունների կազմակերպում:
- ՀԿԽԸ վերապատրաստում անցած կամավորների միջոցով միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և ուղղորդում հետազոտման: