Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։
Ծրագիրը, որն իրականացվել է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում, նպատակ ուներ բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները զարգացրել են առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ են ձեռք բերել աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։
Դրան հասնելու համար իրականացվել են հետևյալ գործողությունները․
«Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվել է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ համագործակցությամբ։