Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, իրականացրել է «Հայաստանում շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» ծրագիրը:
Տևողությունը
Հուլիս, 2019 – Հունիս, 2022
Վայրը
ՀՀ Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր:
Նպատակը
Կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ։
Ակնկալվող արդյունքներ
Ոչ վարակիչ հիվանդացություններից մահացության պատճառների բուրգում շաքարային դիաբետը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին[1]: