Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Իրականացված ծրագրեր [uri] => /what-we-do/social/social_implemented_projects.html [id] => 58 [content] => 0 ) 1
Իրականացված ծրագրեր
Array ( [label] => Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում [uri] => /what-we-do/social/social_implemented_projects/diabetes-prevention-and-self-education.html [id] => 233 [content] => 1 ) 1
Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի...

Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում

Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում

Ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում շաքարային դիաբետը, մահացության հիմնական պատճառներից են ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում մահերի  85,5 %-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց շարքում շաքարային դիաբետը, որպես մահվան պատճառ, հինգերրորդ տեղում է:

Հաշվի առնելով վերը նշվածը Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը Դանիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ և Դիաբետի համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ  իրականացրեց «Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում» ծրագիրը:

Ծրագիրն իրականացվեց ՀՀ Արարատի մարզում, ընդգրկելով ինչպես քաղաքային այնպես էլ գյուղական համայնքները:

Ծրագրի շահառուները շաքարային դիաբետով հիվանդներն էին, նրանց ընտանիքի անդամները, թիրախ բնակավայրերի բնակչությունը՝ ներառյալ երիտասարդությունը և շաքարային դիաբետի առումով ռիսկի խմբերը:

Ծրագրի նպատակն էր բարելավել շաքարային դիաբետի կանխարգելումը և խնամքը ՀՀ Արարատի մարզում:

Հիմնական ուղղություններն էին շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու միջոցով շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ