«Մանրամասն Տվյալների Հավաքագրում» ծրագրի իրականացման ընթացքում առավել ակնհայտ դարձան անհայտ կորած հարազատ ունենալու սոցիալ-հոգեբանական ծանր հետևանքները: Դա հիմք ընդունելով՝ ԿԽՄԿ-ն և ՀԿԽԸ-ն ձեռնարկեցին «Աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին» ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, որի նպատակն է ուժեղացնել Որոնում ծառայության պատրաստվածությունը՝ հասկանալու և հոգալու ընտանիքների կարիքները:
Անհրաժեշտության դեպքում Որոնում ծառայությունը ցուցաբերում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, տրամադրում է խորհրդատվություն, ուղղորդում է շահառուներին համապատասխան կազմակերպություններ` իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար:
Ծրագրում ներգրավված են Տավուշի (9), Շիրակի (11), Լոռու (21) և Արմավիրի (39) մարզերի անհայտ կորածների ընտանիքները: Այս մարզերում բնակվող առնվազն 50 ԱԸԿ-ներ կանոնավոր կապ են պահպանում ՀԿԽԸ-ի սոցիալական աշխատողների և մարզային մասնաճյուղերի նախագահների հետ: ՀԿԽԸ-ի սոցիալական աշխատողներն այցելել են անհայտ կորածների 20 ընտանիքների:
Մասնաճյուղի հնարավորությունների շրջանակներում՝ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ են կազմակերպվել բոլոր 4 շրջաններում: Առնվազն մեկական միջոցառում է կազմակերպվել Շիրակի, Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզերի ԱԿԸ-ների համար: ԱԿԸ-ները համապատասխանաբար ուղղորդվում են աջակցություն տրամադրող այլ կազմակերպություններ:
Վերը նշված մարզերում բնակվող ԱԿԸ-ների համար կազմակերպվել են ֆուրշետի դասընթացեր, մասնակիցները ստացել են համապատասխան հավաստագրեր: Անհայտ կորածների ընտանիքների մեծ մասը գոհ է ծրագրից և ցանկություն է հայտնել մասնակցել ՀԿԽԸ-ի՝ այս ոլորտում հետագայում ծրագրվող գործունեությանը: